loading...

Ժաննա Բուտուլյանը՝ «Մեղրամսի» մասին



Դիտումներ ` 843
Ժաննա Բուտուլյանը՝ «Մեղրամսի» մասին

Tert.am Life-ը գրում է.

Մոտ 6 տարի է` ինչ դերասանուհի Ժաննա Բուտուլյանը հեռուստաեթերում է։ Այս ընթացքում Ժաննան ներկայացել է միայն սցենարիստ, պրոդյուսեր Դիանա Գրիգորյանի նախագծերում։ «Առաջնորդների նկարահանումների ավարտից հետո, սակայն, Ժաննան առաջարկ է ստացել նկարահանվել «Մեղրամիս» հեռուստասերիալում և ընդունել է այն։

 

Tert.am Life–ի հետ զրույցում Ժաննան ասաց, որ միանգամից է համաձայնել նկարահանվել այս հեռուստանովելում։ «Երբ երկար տարիներ մի թիմում ես աշխատում, փոփոխությունը, կարծես, բաժանություն լինի, սակայն հետաքրքիր է, քանի որ ինձ համար նոր է։ Կերպարս էլ շատ եմ սիրել։ Շատ է տարբերվում իմ նախորդ դերերից։ Ես միշտ մարմնավորել եմ հարուստ ընտանիքի աղջիկների։ Այս անգամ հերոսուհիս համեստ ընտանիքից է, աշխատում է, որպեսզի վճարի իր ուսման համար։ Կերպարս  ներկայացնելիս սցենարիստն ասաց, որ լուրջ աղջիկ է, մի քիչ բարդ կերպար է։ Նա խնդիրներ է ունենում աշխատավայրում, օգնության է հասնում ֆիլմի գլխավոր հերոսը, որին մարմնավորում է Վաչե Ամարյանը։ Հերոսի հետ մտերմանում են։ Սիրային գիծ դեռևս  չկա, սակայն հնարավոր է` լինի»,– ասաց Ժաննան։

 

Դերասանուհին նկատեց, որ իր համար շատ հաճելի է ունենալ Վաչե Ամարյանի պես խաղընկեր։ «Նա շատ հաճելի գործընկեր է։ Շատ ուրախ եմ իր հետ աշխատելու համար։ Իրեն շատ եմ սիրում որպես երգիչ, եթերից էլ շատ էի հավանում իր կերպարը։ Ծանոթությունից հետո էլ հասկացա, որ նաև լավ մարդ է»,– ասաց Ժաննան։

Դերասանուհին նկատեց, որ իր համար շատ հաճելի է ունենալ Վաչե Ամարյանի պես խաղընկեր։ «Նա շատ հաճելի գործընկեր է։ Շատ ուրախ եմ իր հետ աշխատելու համար։ Իրեն շատ եմ սիրում որպես երգիչ, եթերից էլ շատ էի հավանում իր կերպարը։ Ծանոթությունից հետո էլ հասկացա, որ նաև լավ մարդ է»,– ասաց Ժաննան։

 

Ժաննան ասաց, որ «Առաջնորդների» նկարահանումների ավարտից հետո 2 ամիս հանգիստ է ունեցել, որի ընթացքում վերականգնել է ուժերն ու հասցրել կարոտել նկարահանումները։ «Այս 2 ամսվա ընթացքում առաջարկներ շատ չեն եղել, սակայն իմ գործունեության ընթացքում շատ եմ ունեցել առաջարկներ այլ տեղերից։ Միշտ նախընտրել եմ աշխատել նույն թիմի հետ, հիմա զգացի, որ փոփոխության կարիք կա»,– ասաց նա։

 

Ժաննան բավականին մտերիմ է Դիանա Գրիգորյանի հետ։ Թիմի փոփոխությունը խոսակցությունների առիթ է դարձել, թե նրանց միջև խնդիր է եղել։ «Դիանայի հետ նախկինի պես մտերիմ ենք։ Մեր հարաբերությունները շատ լավ են, չեն էլ կարող վատ լինել։ Ես միշտ հիշում եմ` որտեղից եմ սկսել և որտեղ եմ հայտնի դարձել։ Սա ընդամենը աշխատանքային փոփոխություն է, անձնական որևէ բան չկա>,- եզրափակեց նա։

 


loading...

Փակել