loading...

Խոշոր ավտովթար Մառնեուլ –Թբիլիսի ավտոճանապարհին հայկական համարանիշներով մարդատար ավտոբուսը բախվել է ծառին և կողաշրջվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ԼՐԱՑՎԱԾ



Դիտումներ ` 479
Խոշոր ավտովթար Մառնեուլ –Թբիլիսի ավտոճանապարհին  հայկական համարանիշներով մարդատար ավտոբուսը բախվել է ծառին և կողաշրջվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ԼՐԱՑՎԱԾ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վրաստանի Հանրապետությունում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մառնեուլ- Թբիլիսի ավտոճանապարհին Scania մակնիշի 97 DT 777 համարանիշի ավտոմեքենան բախվել է Nissan մակնիշի ավտոմեքենային, այնուհետև ծառին և կողաշրջվել: Ֆոտոլրագրողի հետ զրույցում վթարի մեջ հայտնված քաղաքացիները , ովքեր եղել են ավտոբուսում, հայտնեցին. «Ավտոբուսով շարժվում էինք դեպի Թբիլիսի, երբ Nissan Tiida» մակնիշի IL100KA համարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Էթերի Գավաշելիշվիլի) ստեղծեց վթարային իրավիճակ, ավտոբուսը բախվեց Nissan-ին, այնուհետև հաստաբուն ծառին և կողաշրջվեց: Ավտոբուսում կային 30-ից ավելի ուղևորներ, որոնցից մի քանի հոգին մարմնական վնասվածքներ են ստացել ու հիմա ահազանգել ենք Վրաստանի համապատասխան ծառայություւններ, ովքեր ժամանում են դեպքի վայր»: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մարդատար Scania ավտոբուսը հաշվառված է Երևան քաղաքի 16 թաղամասի բնակիկչ, 29-ամյա Ալբերտ Մովսիսյանի անվամբ: SHAMSHYAN.com-ը ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունից և Արտաքին գործերի նախարարությունից փորձում է պարզել, թե արդյոք կառույցները տեղյակ են դեպքի մասին:

*** ՀՀ ԱԻՆ-ը հայտնում է, որ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ ՃՏՊ-ն տեղի է ունեցել Թբիլիսի-Մառնեուլի ավտոճանապարհին՝ Տսալասկուրի գյուղի մոտակայքում. Մոսկվա-Երևան երթուղին իրականացնող ավտոբուսը (58 ուղևոր, 2 վարորդ) բախվել է Nissan Tiida մակնիշի ավտոմեքենային. ավտոբուսը կողաշրջվել է և ավտոբուսի ուղևորներ` 60-ամյա Մարգարիտա Մարտիրոսյանը և 60-ամյա Բարբարա Պետրոսյանը տեղափոխվել են Մառնեուլի քաղաքի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս են գրվել, իսկ 78-ամյա Մարգարիտա Կիրիևան՝ նույն քաղաքի «Ավերսի» հիվանդանոց: 

Մանրամասները՝ սկզբնղբյուրում:

http://shamshyan.com/hy/article/2017/06/25/1070874/


loading...

Փակել