Այսօր՝ մայիսի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 21:50-ի սահմաններում BMW մակնիշի 05 ՍՍ 466 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Շիրակի փողոցում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել CPS բենզալցակայանի բենզին մատակարարող սարքին, այնուհետև բախվել էլետրասյանն ու գովազդային վահանակին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն, որտեղ նրանցից մեկը մահացել է: Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները՝ Երևանի ՃՈ պետի տեղակալ Աշոտ Սայադյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 4 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ խմբի պետ Վլադիմիր Կրմենյանի գլխավորությամբ: