loading...

Խմորեղեն «Օպերա». դասական հաճույք



Դիտումներ ` 1511
Խմորեղեն «Օպերա». դասական հաճույք

Բաղադրիչներ
Բիսկվիթ

1. Ձու – 5 հատ
2. Ձվի սպիտակուց – 5 հատ
3. Շաքարավազ – 200 գ
4. Նուշի ալյուր – 160 գ
5. Ալյուր – 50 գ
6. Աղ – 1/4 թ/գ
7. Կարագ (հալեցրած) – 60 գ

Շոկոլադե գանաշ

1. Մուգ շոկոլադ (58 տոկոս) – 200 գ
2. Սերուցք (33 տոկոս) – 200 գ

Օշարակ՝ բիսկվիթի համար

1. Շաքարավազ – 100 գ
2. Ջուր – 125 մլ
3. Լիկյոր «Ամարետո» – 5 ճ/գ

Սրճային կրեմ

1. Թունդ սուրճ – 125 մլ
2. Շաքարավազ – 150 գ
3. Ձվի դեղնուց – 5 հատ
4. Կարագ – 250 գ

Զարդարելու համար

1. Կակաո – 3 ճ/գ
2. Շոկոլադե գնդիկներ – 3 ճ/գ

Պատրաստման եղանակը

1. Ջեռոցը տաքացնել մինչև 180 աստիճան: Կաղապարը պատել պերգամենտով: Մաղել ալյուրը, խառնել նուշի ալյուրի և աղի հետ: Ձվերը լավ հարել շաքարավազի (150 գ) հետ: Սպիտակուցները լավ հարել 50 գ շաքարավազի հետ:
2. Ձվային զանգվածի մեջ խառնել ալյուրային զանգվածը և հալած կարագը: Վերջում ավելացնել հարած սպիտակուցը և զգուշությամբ խառնել: Լցնել կաղապարի մեջ: Թխել 40-50 րոպե:
3. Օշարակը պատրաստելու համար շաքարավազը ջրով դնել կրակին, եփել մի քանի րոպե: Այնուհետև վերցնել կրակից, քամել, սառեցնել և ավելացնել լիկյորը:
4. Եփել թունդ սուրճ, քամել. անհրաժեշտ է 150 մլ:
5. Պատրաստել սրճային անգլիական սոուս. հարել դեղնուցները շաքարավազի հետ, բարակ շիթով ավելացնել սուրճը, անընդհատ խառնելով՝ դնել կրակին և եփել մինչև պնդանալը:
6. Պատրաստում ենք շոկոլադե գանաշ: Շոկոլադը հալեցնել, սերուցքը տաքացնել մինչև 30 աստիճան, խառնել՝ մինչև միասեռ զանգված ստանալը, ցանկության դեպքում կարելի է լիկյոր ավելացնել:
7. Բիսկվիթը կիսել 3 մասի, սկսել հավաքել տորթը: Առաջին շերտը թրջել օշարակով, քսել սրճային կրեմը, դնել 2-րդ շերտը, նորից թրջել օշարակով, քսել գանաշը, դնել օշարակով թրջած 3-րդ շերտը և ամբողջությամբ պատել գանաշով:
8. Զարդարել կակաոյով, սպիտակ շոկոլադե գնդիկներով:
9. Թողնել տորթը սառնարանում մոտ 1 ժամ: Կարելի է մատուցել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Նյութի Աղբյուր՝ 168.am


loading...

Փակել