loading...

Խայտառակ դեպք՝ Երևանում… գողացել են զինծառայողների համար նախատեսված գումարը



Դիտումներ ` 368
Խայտառակ դեպք՝ Երևանում… գողացել են զինծառայողների համար նախատեսված գումարը

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ հոկտեմբերի 23-ին, ամոթալի դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 13։30-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել Բաղրամյան պողոտայում գտնվող Ա. Չեխովի անվան թիվ 55 դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանից, ով հայտնել է, որ անհայտ անձը կամ անձինք դպրոցում տեղադրված Արցախում հայ զինվորի համար նախատեսված հանգանակության արկղը բացել են, որտեղից գողացել են գումարի մի մասը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի հերթապահ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչի գլխավորությամբ։

 

 



Ոստիկանները պարզել են, որ հոկտեմբերի 12-ից մինչև հոկտեմբերի 22-ն ընկած ժամանակահատվածում գողացել են դպրոցում տեղադրված հանգանակության արկղի մեջ եղած գումարի մի մասը։

Գումարները եղել են ծրարով։

Ոստիկանության Արաբկիրի բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ այդ ամոթալի դեպքի կատարողին կամ կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

loading...

Փակել