Երիկամների խրոնիկ անբավարարությամբ տառապող հրազդանցի 36-ամյա Քրիստինեն այսօր կյանքի համար կռիվ է տալիս: Երիկամների անբավարությանը նա բախվել է 2 տարի առաջ, իսկ ամեն ինչ սկսվել է 1996թ-ին, երբ ծառայության ընթացքում դիրքերում զոհվում է Քրիստինեի եղբայրը: Դեպքը ցնցում է Քրիստինեին և ապրումներից շաքարային դիաբետ է ձեռք բերում: Մի կերպ համակերպվելով իր վիճակին՝ շարունակում է պայքարել և ընդունվում է ու ավարտում Երևանի Մանկավարժական համալսարանի գիդ-թարգմանիչ բաժինը: Ավարտելուց տարիներ անց Քրիստինեն դիաբետի հետևանքով ունեցած խնդիրների ֆոնին սրտի կաթված է ստանում, և նրա վիրահատությունը իրականացնելու համար ծնողները վաճառում են իրենց միակ բնակարանը և վճարում վիրահատության 7000 դոլարը: Հիմա ընտանիքն ապրում է իրենց իսկ բնակարանում, բայց արդեն որպես վարձակալ: Սակայն դա վերջը չէր: 2 տարի առաջ պարզվում է, որ երիկամների լուրջ խնդիր ունի՝ ախտորոշումը՝ «երիկամների խրոնիկ անբավարություն»: Բժիշկները ծնողներին ասել են, որ Հայաստանում բուժում չկա:
Քրիստինեն արդեն շաբաթվա մեջ 2 անգամ դիալեզի է գնում Երևան: Միակ բուժումը Գերմանիայում է՝ երիկամի փոխպատվաստում է անհրաժեշտ: Քրիստինեի մայրիկի՝ տիկին Գրետայի հավաստմամբ, իրենք դիմել են Կարմիր Խաչին և հնարավոր է Գերմանիայում նրա բուժումն անվճար իրականացնել, սակայն մոտ 4000 եվրո է անհրաժեշտ ճանապարհածախսի, վիզայի, թղթաբանության համար։ «Ես բոլոր բարերար մարդկանց եմ դիմում, եթե աշխարհում խիղճ կա, խնդրում եմ՝ օգնեք իմ աղջկան հասցնել Գերմանիա ու փրկել: Էն մեկիս կորցրել եմ, աղջկաս կորստին չեմ դիմանա, աղաչում եմ, օգնեք փրկել երեխայիս, ամեն ինչ վաճառել եմ, ոչինչ չունեմ, բայց ոչինչ էլ չեմ ուզում, միայն կյանք աղջկաս»,-ասաց տիկին Գրետան: Այս ընտանիքի ամսական եկամուտը կազմում է ընդամենը 80.000 դրամ, որն ամբողջությամբ ծախսվում է Երևան գնալու և դիալեզ ընդունելու վրա: Ի դեպ, Քրիստինեի բազմաթիվ խնդիրներին գումարվել է նաեւ տեսողության խնդիրը, որը դիալիզի հետեւանք է: Քրիստինեն շատ ընկճված է իր այս վիճակից, բայց, այնուամենայնիվ, երազում է առողջանալուց հետո աշխատել ու ծնողներին տուն գնել, իսկ ծնողները երազում են իրենց միակ դստերը առողջ տեսնել: Քրիստինեին և նրա ընտանիքին օգնելու համար ՎՏԲ Հայաստան բանկի
Հրազդանի մասնաճյուղում բացվել են հաշվեհամարներ.
16025081350005 AMD
16025081350006 USD
16025081350007 RUR
16025081350008 EUR
Հաշվետեր՝ Գրետա Քոչարյան՝ 093252121։