Այս մասին շատ հաճախ լռում են: Պաշտպանեք ձեզ և ձեր հարազատներին…
Wi-Fi անլար ցանցը, որը մենք օգտագործում ենք, որպեսզի առանց լարերի կարողանանք մուտք ունենալ ինտերնետ, այսօր օգտագործվում է ամենուրեք: Բայց շատ քչերը գիտեն այն մասին, որ Wi-Fi սարքերը սպասարկող ծառայությունների աշխատակիցներն ունեն կոնկրետ հրահանգներ, որպեսզի նվազեցնեն իրենց առողջության վնասը:
Մեր անլար սարքերը՝ ինչպիսիք են բջջային հեռախոսները և պլանշետները, ինտերնետին միանալու համար օգտագործում են երթուղիչներ (маршрутизаторы): Երթուղիչը ճառագայթում է WLAN-ի ազդանշանը՝ էլեկտրամագնիսական ալիքներ, որը կարող է մեծ վնաս պատճառել առողջությանը:
Հաճախ մենք անտեսում ենք այդ փաստը, քանի որ գործնականում գրեթե ոչինչ չգիտենք այդ մասին: Սակայն, ժամանակի ընթացքում այդ ազդանշանները շարունակում են վնասել մեր օրգանիզմին:
Մեծ Բրիտանիայի առողջապահության գործակալության ուսումնասիրությունները ապացուցել են, որ Wi-Fi երթուղիչները խոչընդոտում են մարդկանց և բույսերի աճին:
Մենք չենք կարող ապրել առանց տեխնոլոգիաների՝ դա փաստ է: Բայց մենք պետք է ավելին իմանանք, թե ինչպես պաշտպանվել վնասակար հետևանքներից: Ահա մի քանի խորհուրդներ, թե ինչպես անվտանգ օգտագործել Wi-Fi երթուղիչները, կամ ծայրահեղ դեպքում նվազեցնել դրանց վնասակար ազդեցությունը: