Հունիսի 24-ին, ժամը 23:51-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 2-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 11-րդ կմ-ին բախվել են «Opel Omega» մակնիշի 34 FN 042 (վարորդ՝ 1983թ. ծնված Ա. Դ.) և «BMW» մակնիշի 22 LO 855 (վարորդ՝ 1947 թ. ծնված Ա. Մ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ` Դ. Շ.-ը (1986 թ.), Ա. Պ.-ը (1989 թ.) և Մ. Վ.-ը (1989 թ.) ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և հոսպիտալացվել Էրեբունի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, սահմանազատել տարածքը և կատարել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:
https://168.am/2017/06/25/812362.html