loading...

Վիրահատվող երեխայի վիճակը ծանր է. hայտնի են տուժողների անունները․ Տոնոյան (վիդեո)



Դիտումներ ` 1034
Վիրահատվող երեխայի վիճակը ծանր է. hայտնի են տուժողների անունները․ Տոնոյան (վիդեո)

Հյուսիսային պողոտայում Burger King արագ սննդի ցանցի կենտրոններից մեկում տեղի ունեցած պայթյունը տեղի է ունեցել գարեջրի ճնշումն ապահովող թթվածնի բալոնից։

Համենայնդեպս Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը չի բացառում, որ պայթյունի պատճառը ճնշման տատանում լինի, կամ ճնշումը ավելին լինի: 

Նա լրագրողների հետ զրույցում ժվարացավ պատճառների մասին այլ մանրամասներ նշել, սակայն հայտնեց, որ քննիչները և տեխնիկական անվտանգության փորձագետներն աշխատում են՝ դեպքի մանրամասները պարզելու համար։



«Պատճառները կարող են տարբեր լինել. կարող է ճնշման տատանում լինել, կարող է ավելի լինել ճնշումը բալոնում: Այս պահին ճիշտ չէ որևէ մեղավորի մասին խոսելը»,-ասաց նախարարը:

Դավիթ Տոնոյանը հայտնեց նաև, որ վիրահատվող երեխայի՝ Ռուբինա Մարկոսյանի վիճակն է ծանր, բայց կյանքին վտանգ այս պահին չի սպառնում:

Նշենք, որ պայթյունից տուժել են՝ Ռուդոլֆ Մարկոսյան (6 տարեկան), Ռուբինա Մարկոսյան (8 տարեկան), Զարուհի Մելիքյան (19 տարեկան), Էրիկ Աշուղյան (24 տարեկան, ԻԻՀ քաղաքացի), Ալյոնա Ագապովա (15 տարեկան, ՌԴ քաղաքացի), Լիզա Աբրահամովա (15 տարեկան, ՌԴ քաղաքացի), Յարոսլավ Լյուբենկո (15 տարեկան, ՌԴ քաղաքացի), Զեյնա Հուսեինի (24 տարեկան, ԻԻՀ քաղաքացի):


Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 2-ին, ժամը 20:44-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայի թիվ 5 հասցեում գտնվող «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը:

http://newspress.am


loading...

Փակել