loading...

Վերջին պոռնիկից ցածր կարգավիճակ. Սերժ Սարգսյանն այլևս գոյություն չունի



Դիտումներ ` 1775
Վերջին պոռնիկից ցածր կարգավիճակ. Սերժ Սարգսյանն այլևս գոյություն չունի

«Երիտասարդությունը հիմա ոտքի է կանգնել ու փորձում է հասկանալ՝ ինչ է նշանակում տեր կանգնել երկրին։ Նրանք կարող  է մոլորվեն, ինչ-որ բան սխալ անեն՝ ես նրանց չեմ մեղադրում։ Իմաստուն քեռիների գրառումներն արդեն տեսել եմ՝ էրեխեքի ուղեղները լվանում են։ Ես դիմում եմ այդ իմաստուններին՝ ձեր գործը մենակ այս իշխանությունից փող ստանա՞լն է»,-  «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը։

«Այդ երեխաների հայրերին թալանում են ու ուղարկում արտաքին աշխարհ, որ իրենց երեխաներին պահեն։ Իսկ դուք պետք է այդ փողը լափեք, վեր ընկնեք՝ մի ծպտուն չհանե՞ք»,- վրդովվեց Մանուչարյանը։



Աշոտ Մանուչարյանը հավելում է. «Սերժ Սարգսյանն այլևս գոյություն չունի։ Այդպիսի մարդ հայտնի էր Հայաստանում՝ նա պայմանագիր կնքեց ժողովրդի հետ։ Ասաց՝ այս Սահմանադրությունն ընդունեք, ինչ բողկեր կերել եմ, չեմ կերել՝ գլուխս վերցնում՝ հավաքում գնում եմ։ Նա ուխտ է կնքել ժողովրդի հետ։ Այս մարդը մարդ էր մինչև այն վայրկյանը, մինչև ուխտը խախտեց ու թույլ տվեց, որ խմբակն իրեն հռչակի որպես հանցագործապետ։ Նա տասնյակ խոստումներ է տվել, բայց  հանգիստ կարող էր հայտարարել՝ մեզ մոտ երբ ուխտը դրժում ես, դառնում ես ուխտադրուժ, դրուժան։ Իսկ այդ կարգավիճակը հայոց աշխարհում շատ ավելի ցածր է, քան վերջին պոռնիկինը»,- եզրափակեց նա։


Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

http://www.1in.am/2337360.html


loading...

Փակել