Հովիկն իրենց տանից թուղթ է բերել, որի վրա Սվետայի վերաբերյալ արատավորող տեղեկություններ է գրել: Նա թուղթը հանձնել է Հարութին:
Ապա Հարութն ու Հովիկը, ըստ մեղադրանքի, ժամը 21-ի սահմաններում բարձրացել են Սվետայի բնակարանի դռան մոտ, իսկ Ռազմիկը մնացել է շքամուտքի դռան մոտ, որ մարդ գալուն պես հազալու միջոցով ազդանշան տա ընկերներին:
Հարութը թակել է Սվետայի բնակարանի դուռը, Սվետան բացել է: Հովիկը, Սվետայի կողմից չճանաչվելու համար, կանգնել է աստիճանահարթակին՝ դեմքը բրդե գլխարկով փակած:
Հարութը, ըստ մեղադրանքի, ցույց է տվել թղթի վրա իրենց գրածը ու պահանջել է, որ Սվետան իրենց տա 10 հազար դրամ, այլապես իրենց ձեռքի թուղթը կփակցեն նրա շենքի շքամուտքի դռանը:
Սակայն Սվետան չի վախեցել ու հրաժարվել է տղաներին գումար տալ, նրանց որևէ պահանջը կատարել: Այդ պահին լսվել է Ռազմիկի հազի ձայնը՝ շքամուտք մարդ է մտել: Հարութն ու Հովիկը հեռացել են Սվետայի դռան մոտից:
Կարճ ժամանակ անց տղաներին մեղադրանք է առաջադրվել…