Կալիֆոռնիացի տղամարդը դատապարտվել է իր երեք շաբաթական երեխային բռնաբարելու և սպանելու համար։
Տեղական լրատվամիջոցները հայտարարում են, որ 30-ամյա Մեթյու Ուորները բանտում կանցկացնի 50 տարի՝ իր սարսափելի արարքների համար։ Դեպքը տեղի է ունեցել այս տարվա հունվարին, երբ Ուորներն ինքը հայտարարություն է տվել դստեր՝ Էլորայի կորչելու մասին։
Էլորայի փնտրտուքը երկար չտևեց, քանի որ հարևանները ոստիկանությանը հաղորդեցին, որ Ուորենին տեսել են ինչ-որ տարօրինակ փաթեթ ձեռքին։ Լոս-Անջելեսի ոստիկանությունը հարցաքննեցին Ուորներին, իսկ միևնույն ժամանակ որոնողա-փրկարարական ջոկատները փնտրում էին փոքրիկին։ Ի վերջո Ուորները ոստիկանությանը տարավ սեփական տան մոտի ավտոկայանատեղի՝ իր պիկապի մոտ, որտեղ էլ գտնվեց աղջնակի դին։
Ուորները մեղադրվեց սպանության, երեխայի վրա հարձակման, ծանրացնող հանգամանքներով սեռական բռնության, ինչպես նաև մինչև 10 տարեկան երեխայի հետ սեռական գործողության համար։
Ուորները դատապարտվեց առաջին աստիճանի սպանության համար և 50 տարով բանտարկվեց։ Նրա մայրը դատապարտել է որդու արարքը՝ այն անվանելով «ծնողի ամենավատ մղձավանջ»։
Տարեկան երեխաների բռնաբարման ավելի քան 3 միլիոն հաղորդում է ստացվում՝ ավելի քան 6 միլիոն զոհի մասնակցությամբ։ Եվ սա դեռ միայն՝ ԱՄՆ-ում։
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնները պնդում են, որ սեռական ու ֆիզիկական բռնությունը մանուկ հասակում բոլոր տարածված բացասական ապրումների, սթրեսների և դեպրեսիայի 50 տոկոսն է կազմում։