loading...

Թուրքական գործողությունները Սիրիայում Ադրբեջանցիները պատրաստվում են կրկնորինակել Ղարաբաղում



Դիտումներ ` 2241
Թուրքական գործողությունները Սիրիայում Ադրբեջանցիները պատրաստվում են կրկնորինակել Ղարաբաղում

Թուրքական ներխուժումը Սիրիա, մեծ դժգոհություն չառաջացրեց հիմնական խաղացողների մոտ, թեև պաշտոնապես, այն ոչ ոք էլ չողջունեց: Անկարան վաղուց էր ահազանգում որ չի հանդուրժի իր սահմանների մոտ քրդական զինված խմբավորումների առկայությունը: Հատկապես նրանց վրդոհվեցնում էր այն , որ քդերին զինում ու աջակցում էին ամերիկացիները: Երկար բողոքներից ու անդրկուլիսային դիվանագիտական աշխատանքներից հետո , Անկարան դիմեց կտրուկ և կոշտ գործողությունների:



Թուրքիայի այս գործողությունները հետաքրքրել է նաև ադրբեջանցիներին:Վերջիններս նույնպես ուզում են գործել Ղարաբաղում, նախապես, Թուրքիայի օգնությամբ տանելով անդրկուլիսային դիվանագիտական երկար աշխատանք:Ըստ Բաքվի վերլուծաբանների, Անկարայի գործողությունները մեծ ոգևորություն է առաջացրել ադրբեջանցիների մոտ: Վերջիններս սպասում են հարմար պահի , որպեսզի սկսեն իրենց «Աֆրինի» գործողությունները:

Երբ կլինի այդ պահը, ոչ ոք չգիտի: Պարզ է մեկ բան , մինջև թուրքական զինված ուժերի գործողությունների ավարտը , Ղարաբաղում դեռ լուրջ գործողություններ չի սկսվի: 


Բաքվում նախ պետք է տեսնեն, թե ինչ արդյունքներ կարձանագրի Անկարան քրդերի դեմ օպերացիայում, կհաշվեն բոլոր դրական և բացասական կողմերը և նոր այս ամենից հետո կսկսեն իրենց գործողությունները:

Պարզ է մեկ բան, որ եթե Անկարան գոնե պարտված դուրս չգա այս իրավիճակից, ապա դա գրեթե անխուսափելի կդարձնի ադրբեջանցիների լայնածավալ հարձակումը Ղարաբաղում:

Արտակ Հակոբյան


loading...

Փակել