Սիրելի ֆեյսբուքյան ընկերներ,
Որ հեռացել եք Հայաստանից, ունեք եվրոպական, ռուսական, կանադական ու ամերիկյան անձնագրեր կամ մոտ եք ունենալուն, որ ձեր տղաները հաստատ չեն ծառայելու հայկական բանակում, մի խնդրանք ունեմ՝ ՄԻ ՔԻՉ ՀԱՄԵՍՏ ԵՂԵՔ։
Թողեք Արցախում, Հայաստանում ապրող մարդիկ որոշեն իրենց ճակատագիրը։ Մեր երեխեքն են ծառայում, մեր երեխեքն են մեռնում, ոչ թե դուք և ձեր երեխեքը։ Ուզում եք օգնած լինել, լուռ նվիրատվություն արեք Հայաստան հիմնադրամին կամ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։ Եվ անում եք։ Շնորհակալություն։
Սիրելի ներկա ու նախկին դիվանագետներ և այլ պաշտոնյաներ, որ ձեր երեխեքի համար ժամանակին հյուրընկալող երկրների անձնագրեր եք դասավորել, խնդրում եմ դուք էլ մի քիչ լուռ մնացեք։ Եթե ուզում եք, լրագրողական հետաքննությունը կբացահայտի ձեզ ավելի մանրամասն։
Սա Բարսելոնա-Ռեալ խաղը չի, որ հեռվից բալետ անեք։
Ամենայն հարգանքով բոլորիդ նկատմամբ՝
Կարեն Հարությունյանի ֆեյսբուքյան էջից
loading...