loading...

Տոնոյանը կձերբակալվի՞



Դիտումներ ` 1027
Տոնոյանը կձերբակալվի՞

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունում ԱԱԾ բացահայտումների արդյունքում երկու հոգի է ձերբակալվել, որից մեկը՝ նախկին փոխնախարար: Օրաթերթի տեղեկություններով՝ ԱԻՆ-ում բա­ցահայտումները կապված են հրդեհաշիջման համար նախատեսված փրփուրների վաճառքի հետ. դրանք վաճառվել են ավտոլվացման կետերին:



Բացի այդ նախարարության աշխատակիցներին հասանելիք համազգեստները անվճար տրամադրելու փոխարեն վաճառվել են: Եւ ահա, օրաթերթի հետ զրույցում ԱԱԾ տնօրեն Արթուր Վսսնեցյանը հայտարարել է. «Այս գործով երկու անձ ձերբակալվել է յուրացումների համար: Պաշտոնատար անձիք, որոնք այժմ չեն աշխատում, նախկին պաշտոնատար անձիք՝ վարչության պետեր, փոխնախարարներ եւ այլն, եւ այլն»: Վանեցյանը, սակայն, չի մանրամասնել, թե կոնկրետ ո՞ւմ մասին է խոսքը:


«Նախաքննական գաղտնիք է»,- ասել է նա: Ի դեպ, այս գործով չեն բացառվում սենսացիոն բացահայտումները, անգամ չի բացառվում պարզվի, որ այս ամենի հետ կապ ունի նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, որ հիմա պաշտպանության նախարարն է:

http://henaran.am/376283.html


loading...

Փակել