Ուշադիր նայեք նկարին, ի՞նչ նկատեցիք առաջինը:
Երկու դեմք
Եթե առաջինը երկու դեմք նկատեցիք, դա նշանակում է, որ շատ անմիջական ու բարի մարդ եք, դուք հիանալի ընկեր եք, ձեզ շատ են սիրում և շատ բարձր են գնահատում թե մտերիմները, թե ընկերները: Խելացի խորհուրդներ եք տալիս: Դու չեք սիրում միայնակ մնալ: Ձեր կողքին մարդիկ իրենց ապահով են զգում:
Տղամարդու դեմք
Ձեր առողջ դատողությունը երբեք ձեզ չի լքում: Դուք լուրջ մարդ եք, կշռադատված որոշումներ եք կայացնում: Ունեք հիանալի տրամաբանություն: Այն ինչ ուրիշները դժվարությամբ են լուծում, դուք շատ արագ կարողանում եք լուծել: Շատ արագ կենտրոնանում եք: Կարողանում եք հանգստություն պահպանել և հիանալի կառավարում եք ձեր հույզերը: