Բաղադրիչներ.
ճագարի միս – 4 կտոր,
թթվասեր – 200 գ,
գինի կամ քացախ,
աղ, պղպեղ, սխտոր
Միսը կտրատել, մանրինացնել գինու կամ քացախի մեջ: Մարինադի մեջ ավելացնել օղակ-օղակ կտրատած սոխ, սխտոր, կանաչի, պղպեղ: Կարելի է նաև բավարարվել միայն գինով: Մարինացնելուց հետո միսն ավելի նրբահամ ու փափուկ է դառնում: Միսը թողնել 12-24 ժամ մնա: Հետո մսի կտորները հանել, լվանալ, չորացնել, շարել տապակի մեջ: Աղ, պղպեղ անել, վրան լցնել թթվասեր: Սխտորի պճեղներ դնել վրան: Կափարիչով կամ փայլաթիթեղով փակել, դնել ջեռոցի մեջ: 40 րոպե եփել 200 աստիճան ջեռոցում, հետո ևս մեկ ժամ 140 աստիճանում: Վերջում երեսը բացել, բարձր ջերմաստիճանով հինգ րոպե կարմրեցնել: Մատուցել սունկի, թթու կաղամբի, կանաչու հետ: