Սուրճի սիրահա՞ր եք։ Takprosto.cc կայքը գրում է, որ սուրճի մեջ կակաո ավելացնելով՝ կարող եք մի քանի անգամ մեծացնել դրա օգտակարությունը։ Թարմություն և էներգիա Այս ըմպելիքը մեծ քանակով հակաօքսիդանտներ և օգտակար հանքանյութեր է պարունակում, որոնք նպաստում են էնդորֆինի արտադրությանը։ Այն լավ տրամադրություն է հաղորդում, թարմություն և էներգիա։ Ըմպելիքը կարող են օգտագործել բոլոր նրանք, ովքեր մտավոր գործունեությամբ են զբաղվում և հաճախ են սթրեսի ենթարկվում։ Նիհարելու համար Սուրճը նպաստում է սննդի յուրացմանը, իսկ կակաոն հագեցածության զգացում է պարգևում։ Այդ պատճառով էլ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են ազատվել ավելորդ կիլոգրամներից, կարող են օրվա ընթացքում մեկ բաժակ այս ըմպելիքից խմել։ Նպաստում է տղամարդու առողջությանը Սուրճը հրաշալի միջոց է՝ տղամարդկանց մոտ վերարտադրողական ֆունկցիան լավացնելու համար։ Կակաոն սպիտակուցներ և արժեքավոր ճարպաթթուներ է պարունակում, որոնք լավացնում են սերմի որակը: Գեղեցկության և երիտասարդության համար Սուրճն օգնում է պահպանել մաշկի առաձգականությունը, իսկ կակաոն մելանին է պարունակում, որը ուլտրամանուշակագույն ճառագայթները կլանելու հատկություն ունի։