loading...

Սուրճի հակացուցումները



Դիտումներ ` 795
Սուրճի հակացուցումները

Մասնագետները խորհուրդ են տալիս սահմանափակել սուրճի օգտագործման օրական չափաբաժինը: Օրական 5 բաժակից ավել սուրճ խմողները կարող են քաշ հավաքել, ինչպես նաև ձեռք բերել 2-րդ կարգի շաքարախտ և որոշ խրոնիկական հիվանդություններ:

 

Իսկ սուրճի օրական 3 բաժակ օգտագործումը, հակառակը, օգնում է նիհարելուն և նվազեցնում խրոնիկական հիվանդությունների առաջացման վտանգը: Այս մասին հայտնում է The Independent-ը: Ավստրիացի գիտնականները հետազոտության արդյունքում պարզել են, որ սուրճի մեծ քանակությունը ճարպը սառեցնում է բջիջների ներսում, և դրանից շատ բարդ է ազատվել նույնիսկ ինտենսիվ վարժությունների միջոցով: Այս իրավիճակը կարող է հանգեցնել ինսուլինի, այսպես ասած, «անշարժությանը» և դրա հետևանքով՝ շաքարախտի առաջացմանը:



Բացի այդ, գիտնականները պարզել են, որ կանաչ սուրճի չարաշահումը կարող է գիրանալու պատճառ դառնալ:

loading...

Փակել