loading...

Ստեղծվել է թափանցիկ սուրճ, որը ատամների վրա փառ չի թողնում



Դիտումներ ` 212
Ստեղծվել է թափանցիկ սուրճ, որը ատամների վրա փառ չի թողնում

Ստեղծվել է թափանցիկ սուրճ, որը ատամների վրա փառ չի թողնում

Սլովակիայում Դևիդ և Ադամ Նադին եղբայրները հավաստիացնում են, որ ստեղծել են թափանցիկ սուրճ, որը ատամների վրա փառ չի թողնում։
Վերջիններս նշել են, որ նման սուրճ ստանալու համար նրանք ծախսել են երեք ամիս։  Թափանցիկ սուրճը ստացել է CLR CFF (Clear Coffee) անվանումը։ Ըստ սուրճի հեղինակների՝ այն ունի բնական սուրճի հատկություններ, սակայն միևնույն ժամանակ ոչ մի գունավորման պիգմենտներ չի պարունակում։ Ավելին, այն չի պարունակում  հոտավետ նյութեր, կոնսերվանտներ և խթանիչներ։ 
 
Սուրճի հատիկները աղում  են  հատուկ կերպով, մեկ շաբաթվա ընթացքում մշակվում, որից հետո 3 ժամվա ընթացքում պատրաստում են սուրճը։ 
CLR CFF արդեն վաճառքում է Բրիտանիայում և Սլովակիայում՝ 200 միլիլիտր 5 շիշ սուրճն արժե 15 ֆունտ (20 դոլար)։ Սուրճ համտեսած անձիք նշել են, որ այն նման է թունդ գարեջրի։

loading...

Փակել