loading...

Սթափվեք Լևոն Ալթունյան, չէ՞ որ դուք էլ մի օր մահանալու եք ու հող դառնաք



Դիտումներ ` 2188
Սթափվեք Լևոն Ալթունյան, չէ՞ որ դուք էլ մի օր մահանալու եք ու հող դառնաք

NEWSPRESS.am-ի հիմնադիր տնօրեն Արիանա (Արմենուհի) Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ՀՀ առողջապահության նախարար, պարո՛ն Լևոն Ալթունյան: Ձեզ ցանկանում ենք հիշեցնել բնության ամենակարևոր երևույթի՝ նորին «գերազանցության» մահվան մասին: Դուք էլ մի օր կլքեք այս աշխարհը, կմահանաք ու Ձեր միլիոնները, որոնք վաստակում եք քաղաքացիների մահերի ու հիվանդությունների հաշվին, Ձեզ փրկել չեն կարող:

Հիմա մահվան մասին դառն իրականությունը փորձեմ ավելի դառնացնել: Մահ կա մահ է, մահ կա մեռնել:

Թե մահը գա, չի հարցնի թե ով եք եղել, թե ինչ եք եղել կամ թե որքան գումար ունեք բանկային հաշվին: Թե մահը գա, ձեզ կանշարժացնի, հետո Ձեր հարազատները կողբան, հանրությունը ու հիվանդները գուցե կուրախանան Ձեր մահով... մնացածը՝ դաժան է, չեմ նկարագրի...



Դուք բժիշկ եք, երկրի թիվ մեկ բժիշկը, բայց թույլ տվեք նկատել, որ անբարեխիղճ եք Ձեր պարտականություններում:

Տողերը գրելու միտքն առաջացավ, քանի որ արդեն շատ եք չարաշահում պաշտոնը: Ստեղծելլ եք մի էլեկտրոնային առողջապահական համակարգ ու կոպեկներից միլիոններ եք հավաքում: Մի մասը բժիշկներից, մի մասն էլ պետբյուջեից: Օրենքներով ու հիմնավորումներով ճիշտ եք, որովհետև Ձեր ձեռքի շերեփը երկաթից է, բայց ուր մնաց մարդը… Որտեղ է նորին գերզանցություն մարդը:

Դուք անդադար նոր ու հիմար օրենքներով խաթարում եք բժշկությունը, Ձեր առողջապահական համակարգում աղքատ հիվանդը պոտենցիալ դիակ է, իսկ հարուստ հիվանդը՝ պոտենցիալ փող: 


Ի վերջո առողջապահության այս համակարգը ամենամարդակեր համակարգն է: Դեղատոմսերով դեղ գնելու հիմար ու անհիմն որոշումով փորձեցիք է՛լ ավելի հարստանալ: Այդ ո՞ւմ համար եք դուք աշխատում… Մարդ Աստծո, հիշեք, որ մի օր մահանալու եք ու այսքան ագահություն մի արեք:

Այս տողերով Ձեզ սթափվելու կոչ ենք անում: Մի՛ թալանեք, հիմար ու վատ օրենքներ մի ընդունեք, հավատարիմ մնացեք Հիպոկրատի երդմանն ու մի կտոր մարդ եղեք…

Այս մասին գուցե չգրեի, եթե ես էլ չկանգնեի խնդրի առաջ ու կարողանայի ամենատարրական դեղը ձեռք բերել դեղատնից...

Բարին ընդ Ձեզ…»

http://newspress.am


loading...

Փակել