loading...

Սիրելի հայտնիներ, մի՛ դիմեք նման էժանագին քայլերի, հավատացեք՝ ծիծաղելի է



Դիտումներ ` 5688
Սիրելի հայտնիներ, մի՛ դիմեք նման էժանագին քայլերի, հավատացեք՝ ծիծաղելի է

Հայ աստղերից շատերը տառապում են, այսպես ասած, հայտնիության մոլուցքով ու դրան հասնելու համար չեն խնայում ջանք ու եռանդ: Այս կամ այն աստղի ճանաչվածությունը հաճախ որոշվում է հենց Instagram-ում ունեցած հետևորդների քանակով: Բայց արդարության համար պետք է նշել, որ այդ ճանապարհին նրանք մեծամասամբ օգտագործում են պարտիզանական տեխնոլոգիաներ՝ խաբելով և՛ իրենց, և՛շրջապատին: Ի՞նչ նպատակ է հետապնդում իրականում կեղտոտ տեխնոլոգիաների կիրառումը, արդյո՞ք ինքնախաբեությունը լավագույն  տարբերակն է:

 

Վերջին ու ամենաթարմ օրինակը ներկայացված լուսանկարն է: Այս անգամ էլ դերասան Խորեն Լևոնյանի երկրպագուները որոշել են ինքնահաստատվել, ու  ոչ ավել, ոչ պակաս, Ժաննա Բուտուլյանի հաշվին: Նրանք ուզում են Խորենին ստվերից դուրս բերել: Միկրոբլոգում 90 հազար հետևորդ ունեցող դերասանուհուն Խորենի ֆաներն օգտագործել են սեփական նպատակների համար: Ժաննա Բուտուլյանն իրականում Ինստագրամի ամենաակտիվ օգտատերերից է: Երկրպագուների հետ դերասանուհին կիսվում է կյանքի կարևոր ու անկարևոր բոլոր դրվագներով: Միկրոբլոգում հրապարակած լուսանկարների ու տեսանյութերի թիվը հասնում է 1300-ի, սակայն միջինում հավանումները չեն գերազանցում 5000-ը. սա այն դեպքում, երբ դերասանուհին քիչ թվով հետևորդներ չունի՝ մոտ 90 հազար:  Բայց այստեղ էլ հարց է առաջանում՝ ովքե՞ր են այն մարդիկ, որոնք հետևում են դերասանուհուն, դրանք կե՞ղծ, թե՞ իրական էջեր են:

Սիրելի հայտնիներ և երկրպագուներ, մի՛ դիմեք նման էժանագին քայլերի, հավատացեք՝ ծիծաղելի է: Լավ  է ունենալ քիչ թվով հետևորդներ, բայց իրական ու հավատարիմ, քան կեղծ իմիտացիա ստեղծել ու դրանով իսկ հայտվել քննադատությունների կիզակետում;

Նյութի աղբյուր ՝ http://blognews.am


loading...

Փակել