loading...

Սիլվա Հակոբյանն այսօր նշում է ծննդյան տարեդարձը



Դիտումներ ` 855
Սիլվա Հակոբյանն այսօր նշում է ծննդյան տարեդարձը

Այսօր հայկայկան շոու-բիզնեսի ամենանուրբ ու փխրուն երգչուհիներից մեկը՝ Սիլվա Հակոբյանը, դարձավ 29 տարեկան: Համերգային ծրագրով պայմանավորված՝ երգչուհին տարեդարձը տոնելու է Ռուսաստանում, ամուսնու և հայրիկի հետ: 
    

Սիլվան հանրությանը հայտնի դարձավ «Գիշեր է» երգի շնորհիվ, որը կարճ ժամանակում վերածվեց հիթի, իսկ դրա հիման վրա նկարահանված տեսահոլովակը շաբաթներ շարունակ պահպանում էր իր դիրքերը հայկական հիթ շքերթների առաջատար հորիզոնականներում:

2006թ.-ին Սիլվան BBC-ի կողմից ստանում է մրցանակ՝ վարկանիշային աղյուսակում դառնալով աշխարհի ամենաերիտասարդ լավագույն երգչուհին

Այս տարվա հունիսին ամուսնացած Սիլվա Հակոբյանը երկու տարվա դադարից հետո ներկայացրել է նոր երգ և տեսահոլովակ: «Սիրիր ինձ» երգը նվիրված է սիրելիին՝ Նորայրին: Երգի հեղինակը Մանե Հակոբյանն է, տեսահոլովակի ռեժիսորը՝ Արթուր Մանուկյանը: Գնահատեք Սիլվայի նոր աշխատանքն ու կիսվեք մեզ հետ մեկնաբանություններով։


loading...

Փակել