loading...

Սեռական բնույթի լկտի առաջարկներ է անում. Կայա Խուրշուդյան



Դիտումներ ` 2744
Սեռական բնույթի լկտի առաջարկներ է անում. Կայա Խուրշուդյան

Հայտնիների անունով կեղծ էջեր սոցիալական ցանցերում վերջին շրջանում հաճախ են բացվում: Այս անգամ անհարմար իրավիճակում է հայտնվել Կայա Խուրշուդյանը: Դերասանուհին կայքի հետ զրույցում հայտնել է, որ առաջին անգամ է բախվում նման խնդրի:

«2 օր առաջ իբր դերասանուհի Ալինա Ավետիսյանն ինձ գրեց: Երբ սկսեցի լկտի բնույթի նամակներ ստանալ, համոզվեցի, որ նա չէ: Այնուհետեւ բացվեց իմ անունով և նկարով կեղծ էջ, որը ընկերության հայտեր է ուղարկում ընկերներիս և սեռական բնույթի լկտի առաջարկներ անում: Մի քանի օր է` մտերիմներս զանգում և տեղյակ են պահում այդ մասին»,- նշել է նա:


loading...

Փակել