Ինչպես արդեն հայտնի է, ժամեր առաջ Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել: Հասարակական ճնշումն այնքան մեծ էր, որ էլ ոչ մի ձևով հնարավոր չէր նման պայմաններում պահել իշխանությունը, ինչն էլ պատճառ դարձավ վերջինիս հրաժարական տալուն:
Քիչ առաջ, Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանն իր ելույթում հաստատեց, որ գնալու է մինչև վերջ և որ հանրապետականները պետք է ընդունեն ժողովրդի հաղթանակը:
Հետաքրքիր է թե այս պարագայւմ ինչպիսին կլինի Սերժ սարգսյանի եղբայր՝ Ալեքսանդր Սարգսյանի հետագա ճակատագիրը:
Վերջինս հասարակության մեջ հայտնի է ամեն բիզնես 50/50 անելու ցանկությամբ ու ժողովուրդը նույն կերպ դժգոհում էր նաև նախկին վերչապետի եղբոր գործողություններից:
Թեպետ, Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նշեց, որ վենդետա չի լինելու, սակայն այդուհանդերձ հասարակության մեջ խոսակցություններ է գնում, որ այլևս չպետք է հանդուրժել Սաշիկի անօրեն արարքներն ու պետք է օրենքի ամբողջ խստությամբ պատժվեն նմանատիպ բոլոր արարքները:
/ Լիլիթ Հակոբյանի ֆեյբուքյան գրառումը /
http://www.info24.am/?p=6992&l=am