loading...

Սամվել Ալեքսանյանը օրենքով գող Զապի հետ օկուպացրել էր Մարիոթի սրճարանը



Դիտումներ ` 471
Սամվել Ալեքսանյանը օրենքով գող Զապի հետ օկուպացրել էր Մարիոթի սրճարանը

Երեկ կեսգիշերին Երեւանի Հանրապետության հրապարակի՝ Մարիոթ հյուրանոցի ավտոկայանատեղին լեփ-լեցուն էր: Ռուսական պետհամարանիշներով 10-ից ավելի մեքենա էր կայանված, իսկ հյուրանոցի կողմից մայթին ամենամոտը կայանված էր ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի «Rolls Royce»-ը:

«Մարիոթ» հյուրանոցի սրճարանը նույնպես մարդաշատ էր, իսկ սրճարանի եւ ավտոկայանատեղիի միջանցքը թիկնապահներով էր պատված: Սրճարանում նստած էր Սամվել Ալեքսանյանը: ԱԺ պատգամավորի հետ մի սեղանի շուրջ նստած էր քրեական հեղինակություն, «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանը եւ մի քանի այլ անձ: Իհարկե, տեսանկարահանման փորձ նույնիսկ չարեցինք, որովհետեւ այնտեղ տիրող մթնոլորտն անպիսին էր, որ դրանից հետո շատ անորոշ կլիներ թե´ տեսանյութի ճակատագիրը եւ թե´ տեսանկարահանողի:

 

 



Անդրանիկ Սողոյանը քրեական աշխարհում հայտնի է «Զապ» մականունով: 2013 թվականի փետրվարի 28-ին Չեխիայի Հանրապետության դատարանը Անդրանիկ Սողոյանին հեռակա դատապարտել է 22 տարվա ազատազրկման: Նա մեղադրվում է սպանության եւ շորթման մեջ: 2014-ի հոկտեմբերի 20-ին նրա նկատմամբ տրվել էր եվրոպական կալանքի սանկցիա եւ հայտարարվել միջազգային հետախուզում:  2014 թվականին Սողոյանը Երեւանում ձերբակալվեց, ապա ազատազրկվեց «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում: Չեխիայի իշխանությունները այն ժամանակվա վարչապետ Հովիկ Աբրահամյանից պահանջեցին արտահանձնել Անդրանիկ Սողոյանին, սակայն արտահանձնում տեղի չունեցավ: 2015 թվականին Անդրանիկ Սողոյանն ազատ արձակվեց բանտից: Հիմնադիր խորհրդարանի անդամ Հրաչիկ Միրզոյանի՝ 2015 թվականին Գյումրիում դանակահարվելու դեպքը նույպես կապվում է Անդրանիկ Սողոյանի անվան հետ:

loading...

Փակել