ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն գրել է․ Շուշիում էլ թիրախավորվեցին քաղաքացիական ենթակառուցվածքները։
Ադրբեջանական կողմի հրետակոծությունների հետևանքով Ստեփանակերտում և Շուշիում կան մարդկային կորուստներ քաղաքացիական անձանց թվում: «Արմենպրես»-ին այդ մասին հայտնել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը: «Ցավոք սրտի կան քաղաքացիական զոհեր և վիրավորներ Ստեփանակերտում և Շուշիում»,-ասել է Պողոսյանը:
Ադրբեջանի Զինված ուժերը հոկտեմբերի 4-ին կրկին հարվածներ են հասցրել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտին: Ադրբեջանի զինված ուժերը նախորդող օրերին ևս հարվածներ են հասցրել Արցախի մայրաքաղաքին` թիրախավորելով քաղաքացիական բնակչությանն ու քաղաքացիական ենթակառուցվածքները: Հիշեցնենք, որ Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտու ողջ երկայնքով մարտական գործողությունները շարունակվում են: Առավել համառ մարտեր են ընթանում հյուսիսային և հարավային ուղղություններում: Հակառակորդն անընդհատ ձեռնարկում է հարձակման փորձեր, որոնք մատնվում են անհաջողության ՊԲ ստորաբաժանումների վճռական գործողությունների արդյունքում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊԲ-ն: