loading...

Շուշան Երիցյանը հաղթեց «Միսս ԱՊՀ» մրցույթում



Դիտումներ ` 454
Շուշան Երիցյանը հաղթեց «Միսս ԱՊՀ» մրցույթում

 

Երևանամերձ ռեստորանային համալիրներից մեկում կայացավ ««Միսս ԱՊՀ 2017» գեղեցկության միջազգային մրցույթը, որին մասնակցելու համար Հայաստան էր ժամանել 26 աղջիկ` ԱՊՀ անդամ երկրներից։ Հայաստանը մրցույթում ուներ 3 ներկայացուցիչ` Արփինե Բալյանը, Մարինե Մարգարյանը և Շուշան Երիցյանը, որի անունը տևական ժամանակ գաղտնի էր պահվում։ Հենց նա էլ հաղթող ճանաչվեց մրցույթում։

 

Tert.am Lifeը ներկա է եղել միջոցառմանն ու իր ընթերցողներին է պատմում Շուշանի հաղթանակի մանրամասները։

 

Մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված էր «Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999», «Միսիս Գլոբ 2010» Գոհար Հարությունյանը։ Հայաստանից ընտրված ժյուրիի մյուս անդամներն այլ ոլորտներից էին։ Ժյուրիի կազմում էին երգչուհիներ Աննա Խաչատրյանն ու Ռուզան Ավետիքյանը, դերասան Հարություն Մովսիսյանը, ծանրամարտիկ Նազիկ Ավդալյանը։



Ժյուրիի քվեարկությամբ «Միսս ԱՊՀ 2017» ճանաչվեց դերասանուհի, մոդել Շուշան Երիցյանը։ Հաղթանակից հետո մոդելը շնորհակալություն հայտնեց բոլոր այն մարդկանց, ովքեր այս օրերին ուժ են տվել իրեն։ Նա նշեց, որ շատ հուզված է և դժվարանում է նույնիսկ խոսել։ Այնուամենայնիվ, որոշ հարցերի պատասխանեց։

 

«Շնորհակալ եմ, սա կյանքիս լավագույն օրերից մեկն է։ Ես այս հաղթանակը նվիրում եմ իմ երկրին։ Սա անբացատրելի զգացողություն է, հիմա չեմ կարողանում փոխանցել այն ամենը, ինչ զգում եմ։ Այս տիտղոսը  ոչ միայն հաճելի, այլև պարտավորեցնող է։ Այսօրվանից իմ կյանքը ևս մեկ աստիճանով փոխվում է։ Նոր էջ է բացվում ինձ համար։ Ես ինձ ավելի  պարտավորված եմ զգում հետագա գործունեությանս մեջ։ Ամեն ինչ կանեմ, որպեսզի իմ փոքրիկ ներդրումն ունենամ աշխարհն ավելի գեղեցիկ և բարի դարձնելու համար»,– նշեց նա։


Ի պատասխան Tert.am Lifeի հարցին` իր կարծիքով` ժյուրիի հայ անդամների գերակայությունն ազդե՞լ է իր հաղթանակի վրա, Շուշանը պատասխանեց, որ ամեն բան արդար է եղել։

 

«Ես նույնիսկ չեմ իմացել` ով  է լինելու ժյուրիի կազմում։ Ինձ համար անակնկալ էր կոլեգաներիցս ոմանց տեսնել ժյուրիի կազմում։ Վստահ եմ, որ նրանցից ոչ ոք ինձ չի նայել  որպես իր կոլեգայի։ Ժյուրիի կազմում կային նաև հեղինակավոր հյուրեր արտերկրից, այնպես որ, չեմ կարծում, որ հնարավոր է` հայերի կողմնակալություն լիներ։ Կարծում եմ` ամեն ինչ արդար է եղել»,– ասաց նա։


loading...

Փակել