loading...

Շտապ. Ի՞նչ իրավիճակ է Նախիջևանի սահմանին. ի՞նչ գործողություններ է թույլատրել հայկական զինուժն այնտեղ



Դիտումներ ` 1527
Շտապ. Ի՞նչ իրավիճակ է Նախիջևանի սահմանին. ի՞նչ գործողություններ է թույլատրել հայկական զինուժն այնտեղ

Ինչպես հայտնի է, ամիսներ շարունակ հայկական սահմանի Նախիջևանի հատվածում լարված վիճակ է։ Եվ ադրբեջանական լրատվամիջոցներն արդեն ակտիվորեն տարածում են տեղեկություն այն մասին, որ Նախիջևանի հատվածում Ադրբեջանի զինուժը հող է ազատագրել, ազատ մուտք ու ելք ունեն այնտեղ։



Խոսքը սահմանամերձ ավերված Գյուննութ գյուղի մասին է։ Մինչդեռ իրականում սահմանին այլ իրավիճակ է։ ArmLur.am-ի տեղեկություններով, օրեր առաջ Ադրբեջանը դիմել է, և հայկական զինուժը թույլատրել է ադրբեջանական կողմին մոտ 3 մեքենայով մտնել ավերակ Գյուննութ գյուղի հարավային մաս, որտեղ գերեզմաններն են, աղոթել, լուսանկարվել և հեռանալ։


Բայց, ինչպես երևում է, հայկական զինուժի մարդասիրական քայլը հերթական անգամ ազերիներն այլ կերպ են փորձում մատուցել։ Իրականում ArmLur.am-ի աղբյուրները հայտնում են, որ Նախիջևանի հատվածում իրավիճակը ամբողջությամբ վերահսկելի է հայկական զինուժի կողմից։

https://armlur.am/813578/ 


loading...

Փակել