«Մեզ հասած տեղեկությունների համաձայն, 2-3 շաբաթ առաջ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի հիվանդանոցային հատվածում, որտեղ գտնվում է նաև «Սասնա Ծուռ» Արայիկ Խանդոյանի խուցը,մեկ այլ կալանավորի խցի խուզարկության ժամանակ հայտնաբերվել է ինքնաշեն ատրճանակ:
Այս մասին փոխանցում է a1plus.amլրատվականը։
«Նուբարաշենում» ներքին խոսակցություն է շրջանառվում, որ այդ կալանավորը խոստովանել է, թե ատրճանակն իրեն տվել է ղեկավարությունը՝ Արայիկ Խանդոյանին սպանելու նպատակով:
Նույն խոսակցության համաձայն, այդ կալանավորը կապ ունի Ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանի հետ»:
«Ա1+»-ը կապ հաստատեց Արայիկ Խանդոյանի պաշտպան Արայիկ Պապիկյանի հետ. «Ես էլ այդպիսի տեղեկատվություն ունեմ»,- ասաց նա՝ չցանկանալով այլ մեկնաբանություն անել։
Քանի որ աշխատանքային օրն ավարտվել է, ՔԿՀ-ից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց։