ԼՈւՐԵՐ․com-ի տեղեկություններով՝ այս պահին ԱԱԾ աշխատակիցները գտնվում են ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի տանը։
Ալեքսանյանին աշխատակիցները տանից հանել են դուրս և տան ներսում իրականացնում են օպերատիվ աշխատանքներ։
Ավելի վաղ գրել էինք, որ այսօր առավոտյան դիմակավորված ՊԵԿ աշխատակիցները մուտք են գործել ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երեւան սիթի»-ի գլխավոր գրասենյակ:
Հավելենք, որ «Երեւան սիթի»-ի գլխավոր գրասենյակում երեկվանից իրավիճակը բավականին լարված էր։
Հիշեցնենք նաև, որ Սամվել Ալեքսանյանը երեկ հանդիպում է ունեցել ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ։
Բաղդասարյանի աշխատասենյակից Ալեքսանյանը դուրս էր եկել բավականին նյարդային և լարված վիճակում՝ հրաժարվելով պատասխանել լրագրողր հարցերին։
http://lurer.com/?p=288958&l=am