loading...

Սև հարսանիք. մայրն ու քույրն Արմավիրում մահացու վրաերթի են ենթարկվել հարևանի «պսակին» գնալու ճանապարհին



Դիտումներ ` 2016
Սև հարսանիք. մայրն ու քույրն Արմավիրում  մահացու վրաերթի են ենթարկվել հարևանի «պսակին» գնալու ճանապարհին

1in.am-ը գրում է. Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Ադամյանի նախագահությամբ ավարտվել է Արսեն Պողոսյանի գործի դատական քննությունը:

36-ամյա Արսեն Պողոսյանին մեղադրանք էր առաջադրվել երկու մարդու մահվան պատճառ դարձած վթարի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով:

Ըստ մեղադրանքի՝ Արմավիրի մարզի բնակիչ Արսեն Պողոսյանը հոր անունով հաշվառված «ԶԻԼ-130» մեքենայով ժամանակ առ ժամանակ մասնավոր անձանց պատվերով կատարել է բեռնափոխադրումներ:

2016 թվականի հոկտեմբերի 1-ին Արսենը Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղից շուրջ 6 տոննա խաղող է բեռնել մեքենան, տարել է Քանաքեռավան:
Խաղողը հանձնելուց հետո այդ գործընթացում իրեն աջակցած Սուրենի խնդրանքով ուղևորվել է դեպի Արմավիր:



Ժամը 17-ն անց 20-ի սահմաններում, երբ ընթանում էր Երևան-Արմավիր ավտոճանապարհով, հասնելով ճանապարհի 26-րդ կմ հատվածին, տեխնիկական տեսակետից Արսեն Պողոսյանը, ըստ մեղադրանքի, թույլ է տվել ՃԵԿ համապատասխան կետերի պահանջներին հակասող գործողություններ՝ մեքենան վարել է բեռնատար մեքենաների համար թույլատրելի առավելագույն՝ 70 կմ/ժ արագությունը գերազանցող՝ շուրջ 86 կմ/ժ արագությամբ, հանդիպակաց ուղեմասով դեպի Երևան ընթացող «LEXUS is 250» մակնիշի մեքենայի առկայության պայմաններում դիմացից ընթացող «Օպել»-ին անվտանգ շրջանցելու կամ կանգ առնելու փոխարեն դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի ուղեմաս, ստեղծել է վթարային իրավիճակ, որի արդյունքում սև գույնի «LEXUS is 250»-ը դիմացի աջակողմյան հատվածով բախվել է «ԶԻԼ»-ի հետնամասի աջակողմյան հատվածին:

Բախման հետևանքով «LEXUS»-ի ուղևորներ՝ մայր և դուստր Օֆիկ Ջ.-ն ու Տաթևիկ Ս.-ն մահացել են:


Արսեն Պողոսյանը նախաքննության ընթացքում ու դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, որ բնակվում է Սարդարապատ գյուղում, ունի մինչև տասը տարեկան երեք անչափահաս երեխաներ: Հոր անունով հաշվառված «ԶԻԼ»-ով անհատ անձանց պատվերներ է կատարել՝ գյուղատնտեսական բեռներ է տեղափոխել:

Դեպքի օրը Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղից վեց տոննա խաղող է բարձել, տարել է Քանաքեռավան: Խաղողի հանձնման ժամանակ իրեն աջակցել է Սուրեն անունով մի մարդ, ում այդ օրն է առաջին անգամ տեսել: Սուրենի խնդրանքով խաղողը հանձնելուց հետո նրան տարել է Արմավիր:

Մանրամասները՝ այստեղ:


loading...

Փակել