loading...

Ռոբերտ Քոչարյանը՝ խուճապի մեջ. վերջին հույսը՝ Պուտինը



Դիտումներ ` 724
Ռոբերտ Քոչարյանը՝ խուճապի մեջ. վերջին հույսը՝ Պուտինը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն այսօր հրապարակել է ՀՔԾ-ի կողմից Ռոբերտ Քոչարյանին ուղղված որպես վկա հարցաքննության ներկայանալու ծանուցագրի պատասխան նամակը:

Լրագրողների հետ ճեպազրույցում Սողոմոնյանն ասել է, որ Ռոբերտ Քոչարյանը կվերադառնա Հայաստան ոչ շուտ, քան 2018 թվականի հուլիսի 25-ը: «Երևան վերադառնալուց հետո Ռոբերտ Քոչարյանը պատրաստ է առկա պատասխանել ՀՔԾ քննիչի կողմից իրեն ուղղված հարցերին: Միաժամանակ, եթե մինչև 2018 թվականի հուլիսի 25-ը առաջանան անհրաժեշտ հանգամանքներ, ապա նախագահ Քոչարյանը պատրաստ է պատասխանել նախապես տրամադրված գրավոր հարցերին՝ գրավոր կամ կապի այլ միջոցներով»,- տեղեկացրել է նա:

Լրագրողների հետ զրույցում Սողոմոնյանը նույնիսկ ասել է, թե իրենք առաջարկում են հարցաքննությունը սկզբից մինչև վերջ տեսաձայնագրել՝ այն անհրաժեշտության դեպքում հրապարակելու համար:

 



Վիկտոր Սողոմոնյանի այս ինքնավստահության տակ իրականում թաքնված է չքողարկվող խուճապ: Արդեն այն փաստը, որ երկրորդ նախագահի գրասենյակը շտապել է հրապարակել ՀՔԾ-ի ծանուցագրի պատասխանը, հուշում է, որ Քոչարյանը հետախուզման մեջ հայտնվելու իրական վտանգ է զգում և փորձում է մինչև հուլիսի 25-ը ժամանակ շահել՝ իր անելիքները հստակեցնելու համար:

Իհարկե, Սողոմոնյանը կամ որևէ մեկը չեն պատասխանում, թե այդ ի՞նչ անհետաձգելի գործ է Ռոբերտ Քոչարյանին ստիպում մինչև հուլիսի 25-ը չվերադառնալ Հայաստան:

Ըստ ամենայնի և ըստ էության նման անհետաձգելի գործ լինել չի կարող. Ռոբերտ Քոչարյանը պարզապես ժամանակ է շահում, որի ընթացքում թերևս փորձելու է արտաքին ինչ-որ միջամտություններ օգտագործել՝ Նիկոլ Փաշինյանի վրա ազդելու նպատակով: Արժանահավատ է թվում այն վարկածը, որ Հայաստանի երկրորդ նախագահը փորձում է ստանալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի աջակցությունը, մանավանդ, որ վերջինս կանգնած է հայկական քրեաօլիգարխիայի ձևավորման ակունքներում:

 



loading...

Փակել