Ռոբերտ Քոչարյանի տասնամյա նախագահության արյունոտ մեկնարկը տրվեց 1998թ. օգոստոսի 6-ին, երբ Հայաստանը ցնցվեց արտառոց լուրից: Իր աշխատասենյակում սպանվել էր գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանը:
Դեպքից մեկ ժամ անց, Ռոբերտ Քոչարյանը «բացահայտեց» հանցագործությունը, որի համաձայն Արամ Կարապետյանը անձնական հրաձիգով սպանել է գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանին և ինքնասպան եղել: Հենց այս «բացահայտումն» էլ հետագայում դարձավ քննչական խմբի հիմնական վարկածը և հանցագործությունը համարվեց բացահայտված:
Քոչարյանի անփոփոխ ձեռագիրն է եղել` կազմակերպել ոճիր, ապա հրապարակայնացնել վարկած, որին, որպես կանոն, սրբորրեն հետևել են նախաքննության մարմինն ու դատարանը:
Եթե Քոչարյանը «որոշել» էր, որ Հենրիկ Խաչատրյանին սպանել, ապա ինքնասպան է եղել Արամ Կարապետյանը, ապա 1998-ի օգոստոսի այդ զազրելի ոճիրի գործի քննությունը պետք է տեղի ունենար հենց այդ տրամաբանությամբ, ավելի շուտ` քննելու բան էլ չկար, որովհետև հետքերը մաքրված էին, մտացածին հակամարտության երկու կողմերն էլ սպանված էին:
Իհարկե, Քոչարյանի պրոպագանդան ձեռքի հետ շրջանառու դարձրեց մի քանի այլ վարկած, որպեսզի կասկածներն ինչքան հնարավոր է հեռացվեն Ռոբերտ Քոչարյանից: Դրանցից ամենաանհեթեթն այն էր, որ դատախազի սպանության ժամանակ շենքում հարցաքննության է եղել Վանո Սիրադեղյանը:
Հարակից քարոզչական վարկածները չաշխատեցին և, ի վերջո, Քոչարյանը առաջ քաշած սպանության-ինքնասպանության վարկածը դարձավ միակը ու պաշտոնականը:
Հենրիկ Խաչատրյանի և Արամ Կարապետյանի դիակների վրայով գլխավոր դատախազ նշանակվեց Աղվան Հովսեփյանը, որը դարձավ Քոչարյանի քրեաօլիգարխիայի, նրա բոլոր ապօրինությունների «պահապան հրեշտակը» և այն մահակը, որը Ռոբերտ Քոչարյանը գործածում էր ընդդիմության, նրա լիդերների ու ակտիվիստների դեմ:
Քոչարյանի պատվերով և Աղվան Հովսեփյանի որոշումներով բանտերը հեղեղվեցին քաղբանտարկյալներով, ռեժիմի հանցագործ ներկայացուցիչները մնացին անպատիժ:
1999-ի հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո Ռոբերտ Քոչարյանը հարկադրված էր Աղվան Հովսեփյանին ժամանակավորապես ազատել գլխավոր դատախազի պաշտոնից, սակայն 2004-ին Հովսեփյանը դարձավ խիստ պահանջարկված. Երևանում փետրվարից սկսվել էին ընդդիմության զանգվածային հանրահավաքները` Ռոբերտ Քոչարյանի հրաժարականի պահանջով:
Վերջինիս պետք էր մեկը, ով իրականություն կդարձնի Բաղրամյան 26-ի ռեպրեսիվ պլանները: Այդ մեկն Աղվան Հովսեփյանն էր, որը թե 2004-ին, թե 2008-ին ազատությունից զրկեց ընդդիմության հարյուրավոր գործիչների` տապալելով մասնավորապես Մարտի 1-ի ոճիրի, տաս անմեղ զոհերի մահվան հանգամանքների բացահայտման գործընթացը:

Աղվան Հովսեփյանը Ռոբերտ Քոչարյանի անփոխարինելի գործիքն էր ներհամակարգային պայքարում, ընդդիմության դեմ ձեռնարկված ռեպրեսիվ գործողություններում, իր հանցագործ շրջապատին սատարելու, երկրում տեղի ունեցող համատարած թալանի իրավական փաթեթավորումը տալու հարցերում:
Ինչո՞վ էր Աղվան Հովսեփյանը` Հայաստանի դատախազության այդ անդեմ չինովնիկն արժանացել Ռոբերտ Քոչարյանի այդչափ մեծ վստահությանը: Շատերի կարծիքով` հարցի պատասխանը թաքնված է Հովսեփյանի կենսագրության մի հատվածում. 1978-1986 թթ-ին նա աշխատել է Լեռնային Ղարաբաղի դատախազությունում նախ որպես ավագ քննիչ, դատախազի օգնական, ապա՝ քննչական բաժնի պետ, Մարտակերտի շրջանի դատախազի օգնական։
Ըստ ամենայնի` Քոչարյանի և Հովսեփյանի համատեղ հանցագործ գործունեության հիմքերը դրվել են դեռ Արցախում` հեռավոր խորհրդային տարիներին:
Այս ամենի մասին մենք բարձրաձայնել ենք մշտապես: Թավշյա հեղափոխության հաղթանակը հույսեր է ծնում, որ մեր բազմաթիվ հրապարակումները կարող են ունենալ իրավական հետևանքներ: Ահա սա է սարսափեցնում Ռոբերտ Քոչարյանին, որը հերթական անգամ դատի է տվել «Առաջին լրատվականին»` փորձելով լռեցնել ազատ խոսքը: