Asekose.am-ը գրում է.
Տարիներ առաջ Քրիստինե Պեպելյանի և Սոֆի Մխեյանի մտերմության մասին բոլորը գիտեին: Նույնը կարելի է ասել նաև նրանց ընկերության ավարտի մասին: Բոլորը քննարկում էին հայտնի և անբաժան ընկերուհիների հայտնի բաժանումը, սակայն որևէ մեկին այդպես էլ հայտնի չէին իրական պատճառները:
Մեկ բան հաստատ էր. երգչուհիները բավական մտերիմ էին և նրանց ամենուր կարելի էր տեսնել միասին, սակայն վեճից հետո դա այլևս անհնարին էր:
Տարիներ անց այդ անհնարինը տեղի ունեցավ: Երգչուհիները հայտնվեցին մեկ կադրում, ինչն էլ հրապարակեց Սարո Թովմասյանն Instagram-ի իր էջում: Նշենք, որ տվյալ լուսանկարն արվել է օրերս Սոչիում տեղի ունեցած մրցանակաբաշխության հետնաբեմում: