loading...

Քոչարյանի հանցավոր բանդան. ե՞րբ է նա հնչեցնելու անսպասելի անուններ



Դիտումներ ` 739
Քոչարյանի հանցավոր բանդան. ե՞րբ է նա հնչեցնելու անսպասելի անուններ

Երեկ «Առաջին լրատվական»-ի տաղավարում, ըստ էության, սենսացիոն հայտարարություն է արել պաշտպանության նախկին փոխնախարար, «Ազատամարտիկների դաշինք» միավորման անդամ Գագիկ Մելքոնյանը: Նա տեղեկացրել է, որ 2008-ի մարտի 1-ին օլիգարխների թիկնապահները զինվորական հանդերձանք են ստացել ՊՆ-ից: Գեներալը ենթադրում է, որ օլիգարխիայի բանդաները ՊՆ-ից նաև հրաձգային զենք են ստացել: Գագիկ Մելքոնյանն ասել է, թե բոլոր ցուցակները պահպանված են ու մնացած խնդիրները պետք է պարզի նախաքննությունը:

Երբ իշխանությունը զինում է օլիգարխիայի թիկնազորին, ապա հենց այս կետում դադարում է գոյություն ունենալ պետությունը` վերածվելով սովորական հանցագործ բանդայի: Նման բան հնարավոր է միայն այն պարագայում, երբ երկրում տապալված է սահմանադրական կարգը:

Ոչ մի փաստարկ, էլիտար փաստաբանների խմբեր, հզոր մեդիառեսուրսներ չեն կարող փրկել Ռոբերտ Քոչարյանին. 0038 հրամանը ոչ միայն տապալել է սահմանադրական ռեժիմը, այլ նաև վերացրել է սահմանը պետության և կրիմինալի միջև: Հենց սա է Ռոբերտ Քոչարյանի իշխանության էությունը, նրա ստեղծած գողապետության հրեշավոր բնույթը: Պետության և կրիմինալի փաստացի սերտաճումը հակասահմանադրականության պերճախոս վկայությունն է:

 



Մյուս կողմից՝ որևէ բան չի կարող արդարացնել այն օլիգարխներին, որոնք թալանի, արտոնությունների իրենց համակարգը պահպանելու համար գնացել են զազրելի ոճիրի` իրենց հրոսակներին հանելով ժողովրդի դեմ: Փաստահավաք խմբի զեկույցում մանրամասն նշված է այդ օլիգարխների, նրանց մասնակցության, փաստացի մեղսակցության մասին:

Նրանցից ոմանք, օրինակ` Շմայսը, այսօր իրեն օրինապաշտ հրեշտակ է ձևացնում, Հովիկ Աբրահամյանը հալածյալի պատմուճան է հագել: Սակայն ամենազավեշտալին Գագիկ Ծառուկյանի պարագան է, որի բանդաներն ամենաակտիվն են եղել Մարտի 1-ի ոճրագործությանը մասնակցության հարցում, սակայն այսօր ԲՀԿ առաջնորդը ցույց է տալիս, որ «հերոսաբար» դիմադրում է Քոչարյանի ու նրա թիմի ճնշումներին` իր կուսակցության ներսում փնտրելով «ականներ»:

Իրականում ԲՀԿ-ում Քոչարյանի ունեցած ամենամեծ «ականը» Գագիկ Ծառուկյանն է, որի վերաբերյալ Քոչարյանը չունի կոմպրոմատների պակաս և տոտալ ճնշում է գործադրում նրա նկատմամբ:

 


Ծառուկյանը գուցե դիմադրի, բայց Քոչարյանը կտա նրա անունը: ԲՀԿ նախագահը ու մյուս օլիգարխները Մարտի 1-ի հարցով ենթարկվելու են քրեական պատասխանատվության, եթե նույնիսկ քաղաքական կոնյուկտուրան նրանց համար այս պահին բարենպաստ է: Քոչարյանի կալանավորումով Հայաստանում կոտրվել է անձեռնմխելիության տաբուն. մնում է սպասել, թե երբ Քոչարյանը կտա անուններ:

 

https://www.1in.am/2403645.html


loading...

Փակել