Շատ կարևոր է կարողանալ լսել սեփական մարմնին և նկատել, երբ ինչ-որ բան նորմալ չէ:
Քաղցկեղի հայտնաբերման առժամանակյա ստուգումները բավարար չեն: Այս մասին գրում է losingweightdone.com-ը և ուշադրություն հրավիրում այն ախտանշանների վրա, որոնց պետք է ուշադրություն դարձնել:
1. Խռպոտություն կամ շնչահեղձություն
Թոքերի քաղցկեղի առաջին ախտանշաններից մեկը հիվանդների մոտ շնչել չկարողանալն է, երբ օդը չի բավականացնում:
2. Ցավ կրծքավանդակում և քրոնիկ հազ
Քաղցկեղի որոշ տեսակներ, ինչպես թոքերի քաղցկեղն ու լեյկեմիան, կարող են բրոնխիտի կամ հազի նշաններ ցույց տալ, ինչպես նաև կրծքավանդակի ցավի:
3. Վարակներ և հաճախակի ջերմություն
Սրանք կարող են լեյկեմիայի` արյան քաղցկեղային բջիջների առկայության նշաններ լինել, որոնք առաջանում են ոսկրածուծում: Լեյկեմիայի հետևանքով ոսկրածուծը մեծ քանակությամբ արյան սպիտակ բջիջներ է արտադրում և թուլացնում օրգանիզմի` վարակների դեմ պայքարելու կարողությունը:
4. Դժվարություններ կուլ տալիս Կուլ տալու դժվարացումը
կոկորդի կամ կերակրափողի քաղցկեղի ամենատարածված ախտանիշն է, հաճախ նաև թոքերի քաղցկեղի առաջին ախտանշաններից:
5. Գնդեր` վզին, աճուկային մասում կամ թևատակերին կամ այտուցված ավիշ հանգույցներ Դրանց վկայում են ավշային հանգույցներում տեղի ունեցող փոփոխությունների մասին, որը կարող է քաղցկեղի առաջացման ազդանշան լինել:
6. Չդադարող արյունահոսություն կամ չափազանց շատ կապտուկները Այս նշանները կապված են թրոմբոցիտների և արյան կարմիր գնդիկների հետ, որը կարող է լեյկեմիայի ախտանիշ դառնալ:
7. Հոգնածություն և թուլություն
Ընդհանուր թուլությունն այնքան տարբեր հիվանդությունների և քաղցկեղի նշան կարող է լինել: Եթե մշտապես հոգնածություն եք զգում, որը չի կոմպենսացվում քնելով կամ հանգստանալով, այցելեք ձեր բժշկին:
8. Փքվածություն կամ որովայնային քաշի ավելացում
Ձվարանների քաղցկեղ ունեցող կանանց մեծամասնությունը հաճախ անհասկանալի փքվածություն է ունենում:
9. Հագեցվածության զգացումն ու ուտել չկարողանալը
Սա ևս մեկ նշան է ձվարանների քաղցկեղի,երբ կանանց մոտ ընդհանրապես ուտելու ախորժակ չի լինում:
10. Կոնքի կամ որովայնի ցավ Որովայնային և կոնքային հատվածներում
ցավը կարող է փոխկապակցված լինել փքվածության հետ և ձվարանների քաղցկեղի ազդանշան լինել:
11. Արյուն կղկղանքի մեջ կամ հետանցքային արյունահոսություն Սա հաստաղու քաղցկեղի հիմնական ախտանշանն է:
12. Քաշի հանկարծակի նվազում Քաշի կորուստը հաստաղու և մարսողական համակարգի մի քանի այլ տեսակի քաղցկեղի առաջին նշաններից է: Դա խոսում է նաև քաղցկեղի դեպի լյարդ տարածվելու մասին:
13. Ստամոքսի խանգարում և հաճախակի կրկնվող ցավ Սա ևս հաստաղու ախտանիշներից մեկը կարող է լինել:
14. Կարմիր, ցավոտ կամ այտուցված կուրծք
Այս ախտանշանը կարող է հուշել բորբոքային կրծքի քաղցկեղի մասին:
15. Պտուկների փոփոխություն Սա ամենից հաճախ տեղի ունեցող փոփոխություններից է կրծքի քաղցկեղի ժամանակ, երբ պտուկը սկսում է ներս քաշվել կամ թեքվել դեպի կողք:
16. Ծանր դաշտանային ցավեր կամ արյունահոսություն դաշտանային ցիկլերի միջև Շատ կանանց մոտ սա արգանդի քաղցկեղի ազդանշան կարող է լինել:
17. Դեմքի փքվածություն Թոքերի քաղցկեղով հիվանդների մոտ դեմքի այտուցվածություն կամ կարմրություն է նկատվում:
Թոքերի ուռուցքային բջիջները փակում են արյունատար անոթները կրծքավանդակում և արգելափակում արյան հոսքը դեպի դեմք և գլուխ:
18. Ցավ կամ մաշկի բշտիկ, որը չի լավանում, կոշտանում և շատ արյունահոսում
է Սա կարող է մաշկի քաղցկեղի, կարցինոմայի կամ մելանոմայի նշան լինել:
19. Փոփոխություններ եղունգներում Եղունգներում
հանկարծակի փոփոխությունը ևս կարող է քաղցկեղի որոշ տեսակների առաջացման ախտանշան լինել: Սև բծերը կամ կետերը եղունգի տակ կարող են հուշել մաշկի քաղցկեղի մասին, որոշ դեպքերում նաև` թոքերի: Ինչպես նաև գունատ եղունգները լյարդի քաղցկեղի ցուցիչներ են:
20. Ցավ մեջքի մասում կամ ստորին աջ կողմում
Քաղցկեղով տարբեր հիվանդներ կարող են նման ցավեր ունենալ: