loading...

Պուտինը նոր՝ խիստ օրենք է ստորագրել



Դիտումներ ` 9600
Պուտինը նոր՝ խիստ օրենք է ստորագրել

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է Քրեական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, որով մինչև ցմահ ազատազրկում խստացվում է ահաբեկիչների հավաքագրման պատիժը:



Այս մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստի»-ն, հավելելով, որ փաստաթղթով խստացվում են ահաբեկչությանը ֆինանսավորելու և ահաբեկիչներ հավաքագրելու, ինչպես նաև քաղաքացիներին ահաբեկչության դրդելու այլ գործողությունների համար պատժամիջոցները: Այդպիսի հանցագործությունները պատժվելու են 8-20 տարվա ազատազրկմամբ` 300-700 հազար ռուբլի տուգանքով կամ ցմահ դատապարտմամբ: 


Այս պահին այդպիսի հանցագործությունների համար նախատեսված է մինչև 10 տարվա ազատազրկում:

Օրենքում ներառվել է նաև «ահաբեկչության քարոզչություն» հասկացությունը, ինչի համար նախատեսվել է մինչև 500 հազար ռուբլի տուգանք կամ 5 տարվա ազատազրկում: 

loading...

Փակել