loading...

Փորձել են պայթեցնե՞լ Պուտինին



Դիտումներ ` 831
Փորձել են պայթեցնե՞լ Պուտինին

Հեռախոսային ահաբեկիչները ահազանգել են մոտ 50 պայթուցիկ սարքի վերաբերյալ, որոնք իբր տեղադրված են եղել Պետերբուրգում, այդ թվում և այն շինություններում, ուր պետք է այցելեր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ գրում է TASS-ը:



Այդ ահազանգերից և ոչ մեկը, սակայն, չի հաստատվել: ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դ. Պեսկովի խոսքերով՝ նախագահի այցելությունների գրաֆիկը դրանից չի տուժել:


Պեսկովը հայտնել է, որ մոտ 60 զանգ է եղել, անվտանգության աշխատակիցները ամեն ինչ պատշաճ կերպով իրականացրել են՝ աշխատելով լրացուցիչ անհարմարություններ չստեղծել քաղաքացիների համար: Նա նաև ճշտել է, որ ահաբեկիչների անձը դեռ հաստատված չէ, և զանգերի մի մասը արտերկրից է եղել:

 

 

http://lurer.com/?p=270880&l=am


loading...

Փակել