Հանրային ռադիոյի փոխտնօրեն Լիկա Թումանյանը գրում է.
Դու կգաս իշխանության համաժողովրդական ալիքի վրա ու կհռչակես մարդկային սկզբունքները կառավարման հիմք:
Դու կհռչակես զրո կոռուպցիա և օրենքի գերակայություն սկզբունքը:
Դու կասես՝ ես բարիշում եմ բոլոր հարևանների հետ առանց նախապայմանների:
Դու կխոստանաս տնտեսական թռիչքաձև աճ ու պարտքերի մարում:
Բայց պատմության մեջ կմնաս միայն որպես մարդ, որը հանձնեց Արցախը:
Ասածս ի՞նչ ա. աշխատեք էնպես անել, որ ոչ մեկիդ անունը ցանկացած կառավարության օրոք չտեղավորվի այս 5 տողի մեջ: Թող դրանք մնան որպես ռազմահայրենասիրական շիզոֆրենիայի չիրականացված բարբաջանք: