Ադրբեջանի իշխող կուսակցությունը նախագահի թեկնածու է առաջադրել Իլհամ Ալիեւին: Այն բանից հետո, երբ անցյալ տարի նա իր կնոջը նշանակեց առաջին փոխնախագահ, շատ փորձագետներ այն կարծիքի էին, որ նա առաջադրվելու է նախագահի ընտրությանը:
Դա կարող էր լուծել մի շարք հարցեր, այդ թվում ղարաբաղյան կարգավորման ուղղությամբ, փոխելով հռետորաբանությունն ու սեփական հանրությանը պատրաստելով փոխզիջման:
Արդյոք այդ տարբերակը քննարկվել է, դժվար է ասել: Հնարավոր է, փոխնախագահի պաշտոնում Մեհրիբանը չի դրսեւորվել լավագույն կողմերով:
Ինչ ասես արժեր միայն նրա ներկայությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, երբ Ալիեւի ելույթի ժամանակ նա դստեր հետ սելֆի էր անում: Գլամուրային էր, բայց ոչ քաղաքական:
Բացի այդ, Ադրբեջանը մտնում է պատմական բարդ ժամանակաշրջան, երբ նավթի դարն անցնում է, տարածաշրջանում կառուցվում է անվտանգության նոր համակարգ, իսկ տարածքային ամբողջականությունը դրվում է միջազգային կասկածի տակ:
Նյութի աղբյուրը` Yelaket.am