loading...

Փաշինյանի կոշտ արձագանքը՝ Մոսկվա մեկնելու ճանապարհին



Դիտումներ ` 1279
Փաշինյանի կոշտ արձագանքը՝ Մոսկվա մեկնելու ճանապարհին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է՝ Բոլոր մարդասպանները պետք է պատասխանատվության կանչվեն, թալանվածը՝ մինչեւ վերջին լուման պետք է վերադարձվի ժողովրդին: Ուրիշ տարբերակ՝ պարզապես չկա:
 
Փաշինյանը ֆեյսբուքյան նման գրառում է կատարում գրեթե անմիջապես այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը Ռուսաստանից գրություն է ստացել Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզումը չեղյալ համարելու մասին:


Ստացվում է, որ ինչպես և ակնկալվում էր ՝ ռուսական կողմը չի պատրաստվում Հայաստանին արտահանձնել Մարտի 1-ի գործով հետախուզման մեջ գտնվող ՊՆ նախկին ղեկավարին: Փաշինյանի այս գրառումը հեռակա մեսիջ էր նաև Մոսկվային՝ Պուտինի հետ նախատեսվող հանդիպմանը ընդառաջ, ինչպես նաև ուղերձ էր՝ ներքին լսարանին, որպեսզի բոլորի համար հասկանալի լինի, որ Մոսկվայում վարչապետը չի պատրաստվում տեղի տալ սպասվող պրեսինգին: Կար տեսակետ, որ Հարությունյանին հանձնելը պետք է դառնար Պուտին-Փաշինյան ավելի լայն պայմանավորվածության մասը, բայց Մոսկվան փաստացի հրաժարվել է կատարել պարտավորությունների իր մասը:
 

Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ երկու հիմնական թեմա է քննարկվելու՝ Ադրբեջանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին եւ հայկական զորքի մեկնումը Սիրիա ռուսական դրոշի ներքո: Միևնույն ժամանակ կասկածից վեր է, որ հանդիպման գլխավոր, այսպես ասած ստվերային հարցերից մեկը լինելու է Ռոբերտ Քոչարյանը և Մարտի 1-ը, հատկապես, որ Մոսկվան ոչ միայն Քոչարյանին քաղաքական աջակցության ժեստեր է կատարում, այլև արդեն իսկ Մարտի 1-ի գործի ամբողջական բացահայտման համար ակնհայտ խոչընդոտներ է հարուցում…
 

https://lurer.com/?p=297943&l=am


loading...

Փակել