loading...

Փաշինյանի արձագանքը՝ Շարմազանովի հայտարարությանը



Դիտումներ ` 1503
Փաշինյանի արձագանքը՝ Շարմազանովի հայտարարությանը

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ քիչ առաջ ՀՀԿ խմբակցությունը հայտարարել է, որ վարչապետի թեկնածու չի առաջադրելու:

«Սա վատ չէ, լավ էլ չէ, որպեսզի լավ լինի, ՀՀԿ-ն, կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ հայտարարի, որ այլ խմբակցությունների հետ համատեղ վարչապետի թեկնածու է առաջադրելու ժողովրդի թեկնածուին:



Ես պատրաստակամ եմ հանդիպել «Հանրապետական» խմբակցության բոլոր պատգամավորների հետ, որպեսզի հավաստիացնեմ, որ այս պրոցեսով, երբ մենք ասում ենք՝ փակում ենք ներհայաստանյան ատելության էջը.

 


Մենք ասում ենք ամենայն լրջությամբ, և եթե նրանք անեն իրենց քայլը, նրանք դրանով կդառնան այդ պատմական նվաճման համահեղինակներ և ուզում եմ ևս մեկ անգամ ասել` հույս ունել, որ այլ քաղաքական ուժերը, գործիչները չեն փորձի անգամ փորձել գողանալ ժողովրդի հաղթանակը, որովհետև դա կբերի քաղաքական գործիչների դուրսմղմանը Հայաստանի քաղաքական դաշտից»,-ասաց նա:


http://operativ.am/?p=272678&l=am


loading...

Փակել