loading...

Փաշինյան-Մինասյան բանավեճ-բախման իրական պատճառը. ՀՅԴ-ն մտահոգված է



Դիտումներ ` 1393
Փաշինյան-Մինասյան բանավեճ-բախման իրական պատճառը. ՀՅԴ-ն մտահոգված է

Կառավարության արտահերթ նիստում Կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ վարչապետ Փաշինյանի ու Արծվիկ Մինասյանի բանավեճ-բախումը ՀՅԴ խորհրդարանի խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին հիշեցրել է «հին ու բարի» ժամանակները, երբ ըստ նրա կայացվում էին պարտադրված որոշումներ: Ռուստամյանն ասում է, որ այդ մեթոդները իրենց համար բացարձակապես անընդունելի են:
 
Այս պահին ՀՅԴ մեղմ ասած ոչ գործընկերային պահվածքը կարելի է դիտարկել իբրև պատասխան Նիկոլ Փաշինյանի ԱԺ-ում ունեցած վերջին ելույթին, որտեղ վերջինս հստակ հասկացրեց, որ որևէ ուժի հետ պայմանավորվելու խնդիր չունի և որևէ մեկն իրեն լավություն չի արել՝ ընտրելով վարչապետի պաշտոնում: 


Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունը վերաբերվում էր բոլորին, բայց նախեւառաջ կառավարության մաս կազմած Ծառուկյան դաշինքին ու ՀՅԴ-ին, որոնք տարբեր առիթներով ակնարկել են, թե «լավություն են» արել ժողովրդին, առանց իրենց հեղափոխությունը չէր հաղթի եւ այլն: Ավելին, նրանք նաեւ ինչ որ պահանջներ են դնում, ՀՅԴ-ն օրինակ դեմ էր խոսում արտահերթ ընտրությանը եւ այլն:
 
Չունենալով նախկին հենարանը ի դեմս ՀՀԿ-ի՝ ՀՅԴ մոտ առաջանում է խորհրդարանական ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարելու՝ այս պահին անլուծելի թվացող խնդիրը: Եվ ահա պարզվում է՝ ՀՅԴ-ն սկզբունքներ ունի, ավելի ճիշտ՝ Արծվիկ Մինասյանն այդպես է կարծում:

 Մինասյանը և ՀՅԴ-ն փաստորեն ուզում են ցույց տալ, թե ՀՅԴ-ն ավելի սկզբունքային է, քան օրինակ Ելքը, որի մի մասը ժամանակին դեմ էր կուտակայինին: Միևնույն ժամանակ ՀՅԴ-ում մոռանում են, որ այդ սկզբունքներն են եղել առաջնային, որ ՀՅԴ-ն մաս է կազմել գրեթե բոլոր կառավարություններին, բացի Տիգրան Սարգսյանի կառավարությունից: 
 
Քանի որ այդ ժամանակ սկզբունքը խախտվել էր, ՀՅԴ-ն միացավ Սարգսյանի կառավարության դեմ քառյակի պայքարին, որպեսզի օգնի տապալել եւ տեղ ունենալ նոր կառավարությունում: Հիմա էլ ՀՅԴ-ն փորձում է օգտագործել Կուտակայինը այսպես ասած միավորներ հավաքելու համար:Ուշագրավ է, որ այսօր ՀՅԴ-ն չի կարող խաղարկել անգամ համազգային կառույցի իր ռեսուրսը, որովհետև Հայաստանում այս օրերին ծավալվող քաղաքական գործընթացը վայելում է Սփյուռքի աննախադեպ աջակցությունը: ՀՅԴ-ի միակ իրական ռեսուրսը մնում են իր յոթ մանդատները:
 
Ստելլա Խաչատրյան
 

loading...

Փակել