loading...

Պարզվում է՝ ձեռքին կարելի է կրել ոչ միայն կարմիր թել. իմացեք, թե որ գույնն է Ձեզ համար



Դիտումներ ` 1650
Պարզվում է՝ ձեռքին կարելի է կրել ոչ միայն կարմիր թել. իմացեք, թե որ գույնն է Ձեզ համար

Մեզանից յուրաքանչյուրը հաստատ լսել է այնպիսի ուժեղ հմայիլի մասին, ինչպիսին դաստակին կապված կարմիր թելն է: Դրա մոգական հատկությունների մասին հայտնի է դարձել շատ վաղուց: Շնորհիվ դրա հատկությունների՝ շատերը նույնիսկ պաշտպանում են իրենց երեխաներին: Սակայն, բացի կարմիր թելից, նման ուժեղ հատկություններ ունեն նաև այլ գույնի թելերը, հաղորդում է takprosto-ն:

Ինչ են նշանակում դաստակին կապած թելերը

1. Կանաչ թել

Կանաչ գույնը, որը մարմնավորում է բնության ուժը, սուրբ գույն է: Համարվում է, որ դաստակին կապված կանաչ թելն ընդունակ է մաքրել մարդկային հոգիները, պաշտպանել նրանց բացասականից և նախանձից: Այն տիրոջը նվիրում է երջանկություն և հարստություն, ինչպես նաև պաշտպանում է հիվանդություններից: Խորհուրդ է տրվում կապել, երբ պետք է հարմարվել կյանքի նոր իրավիճակներին:

2. Զմրուխտագույն թել

Կանաչի յուրաքանչյուր երանգ մաքուր է և բնական: Դրանք բնությունից ուժ են վերցնում և իրենց մեջ պարունակում են միայն դրական էներգիա: Զմրուխտագույնը բացառություն չէ: Այս գույնի թելով կարելի է պաշտպանվել ստից և գողերից, ինչպես նաև բարելավել ֆինանսական դրությունը:



3. Նարնջագույն թել

Այս գույնը վերցնում է իր էներգիան արեգակից: Այս գույնի հմայիլն իր մեջ կրում է վեհանձնություն և փառասիրություն: Այսպիսի թել պետք է ունենա յուրաքանչյուրը: Այն դեպի իրեն կձգի հաջողությունը և կպաշտպանի բազմաթիվ հիվանդություններից:

4. Վարդագույն թել

Այս թելի մոգական հատկությունները բացահայտել է դեռևս Շեբայի թագուհին, ով հայտնի է իր իմաստնությամբ և գեղեցկությամբ: Այս թելը շատ հարմար է կանանց, քանի որ այն ուժեղացնում է կանացի էներգետիկ հոսքերը: Այս թելը նաև շատ լավ սիրային հմայիլ է:

5. Դեղին թել

Այս թելը, ինչպես նաև նարնջագույնը, արեգակի գույնն է: Այդ գույնը հովանավորում է ստեղծագործությունը: Այս գույնը կօգնի նոր նախաձեռնություններում և ոգեշնչման փնտրտուքում: Այս հմայիլը պետք է կրեն ուսանողները, դպրոցականները, ստեղծագործական մասնագիտությունների ներկայացուցիչները, ինչպես նաև էքստրասենսները և կախարդները: Դեղին թելը կպաշտպանի կախարդությունից և աչքից:


6. Կապույտ թել

Եթե Դուք հաջողություն եք փնտրում, ապա կապույտ թելը Ձեզ համար է: Այն շատ հարմար է գործարար մարդկանց համար, քանի որ նվիրում է հաջողություն և անկախություն: Այս հմայիլը կրողը հեշտությամբ կկենտրոնանա կարևոր գործերի վրա, այն տալիս է ներդաշնակություն և հանգստություն:

7. Երկնագույն թել

Երկնագույնը երկնքի գույնն է: Այն վեհանձնության և մաքրության խորհրդանիշն է: Այս գույնի թելը հարմար է նրանց, ովքեր փնտրում են կարևոր կենսական հարցերի պատասխանները և բարի խորհրդի կարիք ունեն: Այն կօգնի ձեռք բերել հոգևոր ուսուցչի, լուծել կարևոր պրոբլեմներ և հաղթահարել բոլոր վախերը:

8. Սպիտակ թել

Սպիտակը մաքրության խորհրդանիշն է: Այս գույնի թելը պետք է նրանց, ովքեր նոր կյանք են սկսում: Եթե Դուք կորուստ եք ունեցել, ապա այսպիսի թելը կօգնի հաղթահարել դա: Այս թելը լավ հմայիլ կդառնա ուսանողների և աշակերտների համար:

9. Սև թել

Մեծամասնության մոտ այս գույնն ասոցիացվում է բացասականի հետ, բայց այն ունի նաև այլ կողմ: Այս թելը կնվիրի Ձեզ հանգստություն և վստահություն: Եթե Դուք վատ եք վերահսկում Ձեր էմոցիաները, ապա այս հմայիլը Ձեզ համար է:

https://168.am/2018/01/14/893164.html


loading...

Փակել