Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղում այսօր՝ մայիսի 8-ին հուղարկավորվեց մայիսի 6-ին մարտական դիրքերում մահացած Լևոն Արսենի Թորոսյանը:
Համագյուղացիները և Արսենի հարազատները հրաժարվում են հավատալ, որ նա կարող էր ինքնասպան լինել: Նրանք հուղարկավորությանը մասնակցող հրամանատարից պահանջում են բացահայտել իրողությունը:
Արսենի հարազատները զայրացած են ու դժվարությամբ են տիրապետում իրենց:
Հիշեցնենք, որ մայիսի 6-ին, ժամը 07.30-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող Լևոն Արսենի Թորոսյանի (ծնված 1999թ., 2017-2 զորակոչ, Արմավիրի ԶԿ) դին՝ գլխի շրջանում ստացած մահացու հրազենային գնդակային վիրավորումով:
Դեպքի հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն:
Մանրամասները՝ տեսանյութում: