«Առավոտ»-ի խմբագիր Արամ Աբրահամյանը գրել է. «Մի քանի օր առաջ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն «Ազատության» եթերում նախ ասաց, որ մինչև 15 տարեկան աղջիկների 25 տոկոսը անանուն հարցման ժամանակ ասել է, թե զբաղվել է սեքսով , այնուհետև նախարարությունը նրան ուղղեց՝ նշելով, որ խոսքը տղաների 25 տոկոսի և աղջիկների 1 տոկոսի մասին է։
Ցանկություն չունեմ արդարացնելու նախարարին՝ նման բարձր պաշտոն զբաղեցնող մարդը պետք է գիտակցի՝ ինչի մասին և ինչպես է խոսում։
Մանավանդ, որբ խոսքը նման նուրբ, զգայուն թեմաների մասին է։ Բայց դրանից հետո սկսված քննարկումը թեման, ինչպես միշտ, շեղեց այլ ուղղությամբ՝ տարավ մի տեղ, որտեղ ծաղկում է երեսպաշտությունն ու փարիսեցիությունը։
Արձագանքը մոտավորապես հետևյալն է՝ «Անբարոյականը դու ես, այլասերվածը դու ես ու քո շեֆերն են»։ Այսինքն՝ քննադատները ելնում են այն կանխավարկածից, որ մինչև 15 տարեկանը սեքսով զբաղվելն անբարոյականություն է, փչացած, այլասերված լինելու դրսևորում, և ահա նախարարն այդ 25 տոկոս երեխաների մասին ինչ-որ վատ բան է ասել։
Բայց նախ՝ հարցված դեռահասը նման բան է ասում, դա դեռ չի նշանակում, որ հենց այդպես էլ կա։ Ես, օրինակ, չեմ բացառում, որ տղաները ցանկալին իրականի տեղ են դրել, որովհետև իմ համոզմամբ, ցանկացած առողջ 15 տարեկան տղա դա խիստ ցանկալի է համարում (աղջիկների մասին չեմ կարող ասել՝ դա էլ կանանց հարցրեք)։
Բայց ամենակարևորը՝ ո՞վ ասաց, որսեքսով զբաղվելն անբարոյականություն է»։