loading...

Ո՞ր դերասանուհին է վարչապետի աներձագի՝ պատգամավոր Հրաչյա Հակոբյանի կինը



Դիտումներ ` 1898
Ո՞ր դերասանուհին է վարչապետի աներձագի՝ պատգամավոր Հրաչյա Հակոբյանի կինը

Դերասանուհի Մարիամ Արիստակեսյանը արդեն 3 տարի է ինչ  բաժանվել է ամուսնուց՝ Հրաչյա Հակոբյանից, ով հանդիսանում է «Ելք» խմբակցության պատգամավոր: Մա Աննա Հակոբյանի եղբայրն է, ում մասին վերջերս հաճախ էին խոսում: Դերասանուհին պատասխանել է իր և ամուսնու հարաբերությունների մասին:



Մարիամարդեն բավականին ժամանակ է, ինչ դուք ու Հրաչյա Հակոբյանը ամուսնալուծված եքԿպատմե՞քթե ինչն է հանդիսացել այդ որոշման պատճառը:

- Մենք արդեն գրեթե երեք տարի է, ինչ ամուսնալուծված ենք: Հատուկ պատճառներ չկան, հանգամանքները այդպես դասավորվեցին: Պարզապես երկուսս էլ հասկացանք, որ ավելի լավ է լինենք առանձին եւ ամեն մեկս մեր կյանքը շարունակենք տարբեր ուղղություններով:

Ի՞նչ հարաբերություններ ունեք այժմ դուք ու նախկին ամուսինըՁեր եւ երեխաների հետշփումն ի՞նչ հարթության վրա է:

- Մենք նորմալ հարաբերությունների մեջ ենք, մենք ունենք համատեղ երկու երեխա եւ չենք կարող ընդհանուր շփում չունենալ:


 


Ոչ միայն որպես նախկին կինայլեւ որպես քաղաքացի՝ դերասան-պատգամավորնախկին ամուսնուց ինչ սպասելիքներ ունեք:

- Հեղափոխությունը բոլորիս համախմբեց: Որպես քաղաքացի՝ ես շատ ուրախ եմ մեր երկրում կատարված փոփոխությունների համար: Ես վստահ եմ, որ մենք վերջապես ապրելու ենք նոր Հայաստանում: Բնականաբար, որպես դերասանուհի մեծ ակընկալիքներ ունեմ, որ ապագայում ունենալու ենք ավելի որակով, ավելի հետաքրքիր նախագծեր, հույս ունեմ, որ արվեստն իր ուրույն տեղը կունենա նոր Հայաստանում, ինչի շուրջ կզբաղվի մեր Մշակույթի նախարարը: Սպասելիքներս մեծ են:


Մանրամասները՝ life.panorama.am


loading...

Փակել