loading...

Ո՞Վ Է ՀՐԴԵՀԵԼ ԳՈՐԻՍԻ ՇՐՋԱՆԻ ԽՆԱԾԱԽ ԳՅՈՒՂԻ ՄԻ ՈՂՋ ԹԱՂԱՄԱՍ․․․(ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ ՍԼԱՅԴՈՒՄ)



Դիտումներ ` 1246
Ո՞Վ Է ՀՐԴԵՀԵԼ ԳՈՐԻՍԻ ՇՐՋԱՆԻ ԽՆԱԾԱԽ ԳՅՈՒՂԻ ՄԻ ՈՂՋ ԹԱՂԱՄԱՍ․․․(ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ ՍԼԱՅԴՈՒՄ)

Տեղեկացրել է մեր կայքը, որ Սեպտեմբերի 9-ին, ժամը 02:41-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Խնածախ գյուղում այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ամբողջությամբ այրվում է 4 տուն: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է Գորիսի քաղաքապետարանի մեկ ջրատար և Խնածախ գյուղի 50 բնակիչ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:30-ին:

 



Կարդում եմ հայրենակցիս ահազանգը․

Ահավոր է լուսաբացը, երբ մոխրացած ես տեսնում հայրական օջախդ։

Անմիջապես գրում եմ նրան՝ ինչ է եղել։ Ճի՞շտ է որ հրդեհել է հոգեկան հիվանդ մի կին։ Լուրն ինձ հաղորդել էին գյուղից։ Ու ահա պատասխանը, մեջբերում եմ նույնությամբ․

 


Հա, արդեն 20 տարի է հիվանդ է, 53 տարեկան կին է, դեղերով ու մենակ է ապրում: Կապանի հոգեբուժարանը հետա տվել, թե ինքը նորմալ է, մերոնք դրել են մի օր առաջ տաքսու մեջ , ուղարկել եղբոր տուն, նա էլ հետա տվել, դա էլ գիշերը հրդեհել է ու դուրս եկել: Մեր գյուղը գիտես, մեկի կտուր մեկի բակ...անհնար է եղել ինչ որ բան անել, վառվել է ամեն ինչ․․․ 85 ամյա հորեղբայրս և 83ամյա հայրս մնացին անտուն, սարսափում եմմմ, Հասմիկ մեռնում եմ էդ ցավից, եղբորս տղան վարկ է վերցրել ու վերանորոգել տունը, հենց էդ բանվորներն են նկատել․․․ ինչ անենք, ում դիմենք, ես ․․․անգամ դժվարանում եմ գրել էլ։

ՀԳ Կարծում եմ այս ահազանգին անպայման կարձագանքեն իշխանությունները։

Հասմիկ Բաբաջանյան


loading...

Փակել