loading...

Ուսումն ու նիհարությունը երկարացնում են կյանքը․ հետազոտություն



Դիտումներ ` 929
Ուսումն ու նիհարությունը երկարացնում են կյանքը․ հետազոտություն

Յուրաքանչյուր ավելորդ կիլոգրամը երկու ամսով կարճացնում է կյանքի միջին տեւողությունը, իսկ ուսման յուրաքանչյուր տարին երկարացնում է այն մոտավորապես մեկ տարով, հավաստիացնում են բրիտանացի կենսաբանները հոդվածում, որը հրապարակվել է Nature Communications ամսագրում։

«Մենք փորձում ենք հասկանալ, թե զանազան սովորություններն ու կենսակերպն ինչպես են ազդում մարդու կյանքի տեւողության վրա։ Պարզվում է, որ օրական մեկ տուփ ծխախոտ ծխելը նվազեցնում է կյանքի տեւողությունը յոթ տարով, իսկ մեկ կիլոգրամ ճարպի կորուստը երկարացնում է այն մոտ երկու ամսով»,- հայտնել է Փիթեր Ջոշին Էդինբուրգի համալսրարանից։

Ջոշին ու նրա գործընկերները փորձել են գնահատել գենետիկ ու ոչ գենետիկ գործոնների դերը կյանքի տեւողության մեջ՝ համեմատելով մոտ 600 հազար բրիտանացիների ու այլ եվրոպացիների ԴՆԹ կառուցվածքի տարբերությունները ու կենսակերպի առանձնահատկությունները։

Պարզվել է, որ գրեթե բոլոր վնասակար սովորությունները ու մարդկանց կենսակերպի մյուս առանձնահատկություններն այս կամ այն չափով կապակցված են եղել ԴՆԹ-ի հետ, բայց այն երբեք ամբոջովին չի կանխորոշել դրանք։ Մյուս կողմից էլ բրիտանացի գիտնականներին հաջողվել է բացահայտել երկու նոր համադրություններ գեներում , որոնք կառավարում են արյան մեջ խոլեստեինի մակարդակը ու իմունային համակարգի աշխատանքը, որոնք կրճատում կամ երկարացնում են կյանքը մոտ վեց-ութ ամսով։

Եթե խոսենք սովորությունների մասին, ապա կյանքի տեւողության վրա ամենից ուժեղ ազդում է ծխելը, սակայն ծխախոտի գործածման ազդեցությունը կարելի է համեմատաբար արագ չեզոքացնել, հրաժարվելով ծխելուց։ Ճարպակալության ու սննդային վնասակար նախասիրությունների ազդեցությունն այնքան ուժեղ չէ, բայց դրանցից ավելի բարդ է ազատվելը։

 Հետաքրքիր է այն, որ իր ուժգնությամբ ծխելուն գրեթե համարժեք է եղել կրթության ազդեցությունը՝ համալսարանում կամ քոլեջում ուսման ամեն տարին կյանքը երկարացնում է մոտ մեկ տարով։ Գիտնականները դա կապակցում են այն բանի հետ, որ բարձրագույն կրթությունն օգնում է մարդկանց ավելի ճիշտ սնվել ու ավելի քիչ վնասակար հակումներ ունենալ, քան բնակչության ոչ ուսյալ խավերի ներկայացուցիչները։


loading...

Փակել